Հարավային Օսիայի դե ֆակտո Հանրապետությունում այսպես կոչված խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հունիսի 9-ին։ Ամսաթիվն այսօր հաստատել է օկուպացված շրջանի այսպես կոչված նախագահ Ալան Գագլոևը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
«ՌԵՍ» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս տարի կընտրվի ութերորդ գումարման խորհրդարանը, որի լիազորությունների ժամկետը կլինի 5 տարի։ Ընտրություններն անցկացվելու են համամասնական-մեծամասնական ընտրակարգով։
Նախորդ խորհրդարանական ընտրությունները օկուպացված Ցխինվալիում կայացել են 2019 թվականին։ Արդյունքում, այսպես կոչված իշխող «Միասնական Օսիան» ստացել է 34 մանդատներից 14-ը, «Հարավային Օսիայի Հանրապետության կոմունիստական կուսակցությունը»՝ մեկ մանդատ, «Ժողովրդական միություն» կուսակցությունը՝ 3, «Նիխաս» կուսակցությունը՝ 4, իսկ «Ժողովրդական կուսակցություն»՝ 5 մանդատ։ Բացի այդ, խորհրդարան են անցել 7 անկախ պատգամավորներ։
Վրաստանի կենտրոնական իշխանությունը և միջազգային հանրությունը չեն ճանաչում օկուպացված Ցխինվալիում անցկացված ընտրությունները։
