Օկուպացված շրջաններում տրված ռուսական անձնագրեր ունեցողները չեն կարողանա մուտք գործել եվրոպական երկրներ

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ԵՄ դեսպանները Եվրոպական խորհրդի մակարդակով պայմանավորվածություն են ձեռք բերել, որ Վրաստանի և Ուկրաինայի օկուպացված շրջաններում Ռուսաստանի կողմից տրված անձնագրեր ունեցողները չեն կարողանա մուտքի արտոնագրեր ստանալ ԵՄ անդամ երկրներից և հատել Շենգենյան գոտու սահմանները: Այս հարցի շուրջ բանակցությունները կշարունակվեն Եվրախորհրդարանում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

ԵՄ անդամ երկրները չեն ճանաչում Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում տրված անձնագրերը։ Ըստ Եվրոպական խորհրդի՝ որոշման նպատակը միասնական մոտեցման հաստատումն է, ինչպես նաև արտաքին սահմանների և վիզային քաղաքականության պատշաճ գործունեությունը և Եվրամիության անդամ երկրների անվտանգությունն ապահովելը։

«Այս որոշումը պատասխանն է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի չպատճառաբանված և չարդարացված ռազմական ագրեսիային և Ռուսաստանի կողմից օկուպացված շրջաններում ռուսական միջազգային անձնագրեր տրամադրելու պրակտիկային։ Նաև 2008 թվականին Ռուսաստանի միակողմանի որոշման մասին՝ ճանաչելու վրացական տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։

Ռուսական ճանապարհորդական փաստաթղթերը, որոնք տրվել են Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի շրջաններում կամ Վրաստանի անջատողական տարածքներում, կամ այնտեղ ապրող անձանց՝ չեն ճանաչվի որպես վավեր ճամփորդական փաստաթղթեր վիզա ստանալու կամ Շենգենյան գոտու սահմանը հատելու համար։

Ուկրաինայի շրջանների անօրինական բռնակցմամբ Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց միջազգային կարգի բացահայտ անտեսում։ Մենք երբեք չենք ճանաչի Ուկրաինայի և Վրաստանի ազատության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հիմնարար իրավունքների խախտումը։ Եվրամիությունը միասնական է և ամուր կանգնած է երկու երկրների և նրանց ժողովրդի կողքին»,- ասել է Չեխիայի արտգործնախարար Վիտ Ռակուշանը։

Սեպտեմբերի 30-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարներ Դենիս Պուշիլինը և Լեոնիդ Պասեչնիկը, ինչպես նաև օկուպացված Զապորոժյեի և Խերսոնի շրջանների առաջնորդներ Եվգենի Բալիցկին և Վլադիմիր Սալդոն ստորագրել են Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժյեի շրջանները Ռուսաստանի Դաշնությանը միանալու մասին համաձայնագրեր։ Հոկտեմբերի 2-ին ՌԴ Սահմանադրական դատարանը հաստատել է համաձայնագրերը՝ դրանով իսկ ավարտվելով Ուկրաինայի չորս օկուպացված շրջանների բռնակցման գործընթացը։ Ավելի վաղ՝ 2014 թվականին, Ռուսաստանը բռնակցել է Ղրիմի թերակղզին։

Շենգենյան գոտին ստեղծվել է 1985 թվականին։ Ներկայում այն ​​ներառում է ԵՄ անդամ բոլոր 27 երկրները, բացառությամբ Իռլանդիայի և Կիպրոսի: ԵՄ անդամ երկրների՝ Բուլղարիայի, Ռումինիայի և Խորվաթիայի վրա տարածվում են Շենգենյան գոտու որոշ դրույթներ։ ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները Շենգենյան գոտի մտնելուց հետո կարող են տեղաշարժվել դրա ներսում՝ առանց սահմաններին անձնագրային հսկողություն անցնելու։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։