Վրաստանի հանրային պաշտպանը Ազգային բանկից պահանջում է մշակել համապատասխան որոշում, որով «Լիբերթի բանկը» վճարման հին ժամանակացույցին և պայմաններին կվերադարձնի թոշակառուներին, որոնք վարկեր են վերցրել մինչև կորոնավիրուսի համաճարակը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Ինչպես հայտնի է, կորոնավիրուսի տարածման պատճառով ստեղծված արտակարգ դրության ընթացքում կառավարության առաջարկով «Լիբերթի բանկը» մի քանի ամսով հետաձգել է թոշակառուների վարկերը։ Արտոնյալ ժամանակահատվածից օգտվելու պատճառով բանկը երկարացրել է վարկի ժամկետը, իսկ հաշվեգրված տոկոսներն աճել են։
Հանրային պաշտպանի խոսքով՝ արտոնյալ ժամկետի ավարտից հետո բանկի կողմից կազմված նոր ժամանակացույցով նախատեսված գումարը արտոնյալ ժամկետի համեմատ զգալիորեն ավելացել է։ Ըստ այդմ՝ թոշակառուների վարկը թանկացել է, իսկ վարկային պայմանագրի ժամկետը՝ ավելացել։
Վրաստանի Ազգային բանկի պարզաբանման համաձայն՝ կորոնավիրուսի հետևանքով առաջացած համաճարակի պատճառով, այսպես կոչված «արտոնյալ ժամանակահատվածի» ակտիվացումից օգտվող հաճախորդն իրավունք ունի պահանջելու մինչև հետաձգումը գոյություն ունեցող պայմաններին, այդ թվում վճարումների ժամանակացույցին վերադառնալ, որի համար նա պետք է վճարի հետաձգված ամիսներին համապատասխան վճարումները։ Նշված իրավունքից օգտվելու համար հաճախորդը պետք է դիմի սպասարկող առևտրային բանկին, միկրոֆինանսական կազմակերպությանը և վարկատու սուբյեկտին։ Նշենք, որ տարեցների մի մասը կարող է տեղեկատվության հասանելիություն չունենալ, ինչի պատճառով էլ չեն կարողանում դիմել «Լիբերթի բանկին»։ Հին ժամանակացույցին վերադառնալու և պարտավորությունների վերաֆինանսավորման խնդրանքը պահանջում է համապատասխան գիտելիքներ, և հաճախ թոշակառուները տեղեկացված չեն այս հարցերում: Այն թոշակառուները, ովքեր համապատասխան անձի/կազմակերպության օգնությամբ անհատապես դիմել են բանկ և պահանջել վարկի վճարման նոր ժամանակացույց, զգալիորեն կրճատել են վարկի ժամկետը և չափը։
Հանրային պաշտպանի խոսքով՝ էական մարտահրավեր են նաև «Լիբերթի բանկ» ԲԲԸ-ի կենսաթոշակառուներին առաջարկվող օվերդրաֆտ վարկերը։ 2023 թվականից որոշվել է վարկերի տարեկան տոկոսադրույքի վերին սահմանը, սակայն մինչև 2023 թվականը նշված տոկոսները թոշակառուների համար եղել են անհամեմատ բարձր։ Մինչև նոր կանոնակարգի կիրարկումը վերցված վարկերը կվերահաշվարկվեն միայն թոշակառուների դիմումի հիման վրա՝ նոր պայմաններով և համեմատաբար ցածր տոկոսադրույքով, թեև թոշակառուները քիչ տեղեկացված են։
Հանրային պաշտպանը պահանջել է 2023 թվականից գործող նոր ցածր տոկոսադրույքով կենսաթոշակառուների օվերդրաֆտի պայմանագրերը ավտոմատ կերպով վերահաշվարկելու համար ձեռնարկել բոլոր միջոցները՝ հնարավորինս խուսափելու տարեցների սեփականության իրավունքի խախտումներից։
«Խմա» շարժումը պահանջում է զրոյացնել թոշակառուների կենսաթոշակային վարկերը։
Մոտ 360 հազար թոշակառու և սոցիալական նպաստ ստացող «Լիբերթի բանկում» կենսաթոշակային վարկ է վերցրել։ 2023 թվականի երկրորդ եռամսյակում կենսաթոշակային վարկերի ընդհանուր պորտֆելը կազմել է 402 մլն լարի։
Կենսաթոշակային վարկերի զրոյացումն ու տղամարդկանց կենսաթոշակային տարիքի իջեցումը 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին «Ազգային շարժման» գլխավոր խոստումներից մեկն է։
Վրաստանի կառավարությունը նպատակահարմար չի համարում կենսաթոշակային վարկերի զրոյացումը։
«Երբ խոսում ենք թոշակառուների պարտքերը զրոյացնելու մասին, այս դեպքում ի՞նչ ենք անում՝ հետագայում կենսաթոշակային վարկը չեղարկելով։ Ասենք՝ 400 միլիոն մի ուրիշ տեղից վերցնում ենք ու թոշակային վարկերը վճարում, հետո ի՞նչ ենք անելու։ Եթե վաղը 360 000-ի փոխարեն 800 000 թոշակառու վարկ վերցնի, մենք արգելո՞ւմ ենք վարկ վերցնել, թե՞ հետո փակում։ Ո՞րն է մեր մոտեցումը։ Եթե կա ապրանք, և այդ ապրանքի օգտագործումը վաղը շարունակվի, այս դեպքում դրա համար բյուջեից վճարելը ճիշտ որոշում չէ, քանի որ մեկ ամսից ավտոմատ կարող ես բախվել նույն իրավիճակին։ Հետևաբար, չեմ կարծում, որ հիմա 400 միլիոնը, որը տարեկան կբավարարի թոշակները 30 լարիով ավելացնելու համար, պետք է ուղղվի թոշակառուների պարտքի մի մասը մարելուն։ Մենք չենք կարող 400 միլիոն վճարել այն պայմանների համար, որոնք կառաջանան նաև վաղը»,- անցյալ տարվա սեպտեմբերին ասել էր ֆինանսների փոխնախարար Գիորգի Կակաուրիձեն։