Որոշ ապուշների պատճառով 20-30 տարի կորցնելու վտանգ ունենք. Գախարիան եվրաինտեգրման մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Նախկին վարչապետ, «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան, խոսելով եվրաինտեգրման մասին, ասել է, որ Վրաստանը կարող է 20-30 տարի կորցնել «որոշ ապաշնորհ ապուշների պատճառով»։ Տեսաուղերձը, որը հրապարակվել է նրա ֆեյսբուքյան էջում, տեսագրվել է Գորիում՝ կուսակիցների հետ հանդիպման ժամանակ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այսօր Վրաստանում այնպիսի պահ է, այնպիսի ժամանակաշրջան, որ ես ձեզ խոստանում եմ, յուրաքանչյուր մարդու պատասխանատվությունը անհատականացված է լինելու։ Այսօր Վրաստանում այնպիսի շրջան է, որ թե ով որտեղ կանգնեց, ով ինչ պաշտոն ունեցավ, ով ինչ արեց՝ոչ մի տեղ չի վերանա, և պատասխանատվությունը անհատականացված կլինի։ Միանշանակ այդպես է լինելու, քանի որ պատմությունը չի կարող դիմանալ դատարկությանը: Ճակատագիրն այսօր է որոշվում... Առաջիկա մեկ-երկու տարում կորոշվի այն ձեռքբերումների ու սխալների ճակատագիրը, որ թույլ է տվել այս երկիրը վերջին 30-35 տարում, և սխալներն ուղղելու փոխարեն, որ այսօր այսպիսի հնարավորություն է առաջացել պատահաբար, բայց ոչ մեր շնորհիվ... մեր շնորհիվ ոչինչ չի առաջացել:

Ուղղակի աշխարհաքաղաքական հնարավորություն է առաջացել, որ այս երկիրը շահի, պատկերացնու՞մ եք, թե դա ինչ է նշանակում Վրաստանի համար: Շահի 20-30 տարի: Մենք բոլորս շատ լավ հասկանում ենք, որ եթե չլիներ այս դաժան պատերազմը, Վրաստանի համար եվրոպական ընտանիքին մոտենալու այս հնարավորությունների պատուհանը չէր լինի այդքան արագ։ Մենք մի կողմից հնարավորություն ունենք պատմության հանդեպ ժամանակ խնայել, տարիներ, իսկ մյուս կողմից որոշ ապաշնորհ ապուշների պատճառով կարող ենք այս 20-30 տարին ուղղակի կորցնել։ Իհարկե, այս պայմաններում յուրաքանչյուրիս պատասխանատվությունը անհատականացված է լինելու։

Պատմությունը կտա դրա գնահատականը։ Դուք կտեսնեք: Ես դրանում վստահ եմ»,- ասել է Գախարիան։

Նախկին վարչապետն ընդգծել է նաև «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի անձնական պատասխանատվությունը: Նրա խոսքով՝ Իվանիշվիլին չի հեռացել քաղաքականությունից և գործում է «խամաճիկների ձեռքով»։

«Երբ ինչ-որ մեկը դուրս է գալիս և այն պայմաններում, երբ կա բնակչության 85 տոկոսի լիակատար կոնսենսուս, թե որտեղ պետք է լինի Վրաստանը և որտեղ է Վրաստանի ապագան, և հանկարծ հնարավորություն ստեղծվի օգտվելու առիթից և ժամանակ շահել պատմության համար, տարիներ շահել և ավելի արագ հասնել այս նպատակին, ինչ-որ մեկը՝ մի ապուշ, կներեք, դուրս է գալիս ու ասում, որ այդպիսի Եվրոպա չի ուզում։ Դե այդ 85 տոկոսին հարցնենք՝ Եվրոպա ուզո՞ւմ են, թե՞ ոչ։ 85 տոկոսին հարցրեք՝ ուզո՞ւմ են նման ապաշնորհ, անպատասխանատու իշխանություն։ Ուզո՞ւմ են: Պարտականությունները անհատականացված կլինեն և հաշվի առեք: Բոլորը պետք է հաշվի առնեն: Ես ինքս էլ եմ դա ինձ ասում: Պատիժը նույնպես անհատականացված է լինելու:

Օրինակ, եթե Բիձինան [Իվանիշվիլին] կարծում է, որ եկավ և ասաց, որ հեռանում է քաղաքականությունից, և հեռացավ այն բանի համար, որ մնար քաղաքականության մեջ, և այն, ինչ հիմա անում է այս խամաճիկների օգնությամբ, նա այստեղ պատասխանատվություն չի կրում, և այս պատասխանատվությունը անհատականացված չի լինելու, նա սխալվում է, շատ է սխալվում»,- ասել է Գախարիան։

Եվրահանձնաժողովը պատրաստ է Վրաստանին տրամադրել ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակ, որը Ուկրաինան և Մոլդովան ստացել են հունիսին, այն բանից հետո, երբ երկիրը կկատարի 12 առաջարկությունները։ Եվրահանձնաժողովի առաջարկությունները վերաբերում են քաղաքական բևեռացման խնդրի լուծմանը, ապաօլիգարխացմանը, դատաիրավական բարեփոխումների իրականացմանը, հակակոռուպցիոն ծառայության ուժեղացմանը, հանրային պաշտպանի պաշտոնում անկախ անձի ընտրությանը և այլն։ Եվրահանձնաժողովը առաջարկությունների կատարման վերաբերյալ սեփական զեկույցը կներկայացնի 2023 թվականի աշնանը։

 

Այս թեմայով.

24 ժամ խոսում եք կարգավիճակի մասին, շատ երկրներ ունեն դա, բայց տարիներ շարունակ սպասում են անդամակցությանը. Ղարիբաշվիլի

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):