Որտե՞ղ են բացվելու լրացուցիչ ընտրատեղամասեր արտասահմանում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների համար լրացուցիչ ընտրատեղամաս բացել արտերկրի 7 քաղաքներում՝ Նյու Յորքում, Բեռլինում, Բարսելոնայում, Հռոմում, Աթենքում, Սալոնիկում և Փարիզում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ընթացիկ տվյալներով՝ արտերկրում խորհրդարանական ընտրությունների համար կբացվեն 67 ընտրատեղամասեր 42 երկրների 53 քաղաքներում։ ԿԸՀ որոշման համաձայն՝ լրացուցիչ ընտրատեղամասերի հասցեներն են.

  • Թիվ 61 ընտրատեղամաս - Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Նյու Յորք, 144 E 44th steet, 4th floor, New York, NY 10017,
  • Թիվ 62 ընտրատեղամաս - Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, Բեռլին, Rauchstraße 11, 10787 Berlin,
  • Թիվ 63 ընտրատեղամաս - Իսպանիայի Թագավորություն, Բարսելոնա, Kingdom of Spain, Barcelona 08007, Paseo de Gracia №7, 3 derecha,
  • Թիվ 64 ընտրատեղամաս - Իտալիայի Հանրապետություն, Հռոմ, Via Del Plebiscito, 102, 00186 Roma, Italia;
  • Թիվ 65 ընտրատեղամաս - Հունաստանի Հանրապետություն, Աթենք, 11 Argonavton str., Khalandri, Attica, P.C. 15232, Athens, Greece,
  • Թիվ 66 ընտրատեղամաս - Հունաստանի Հանրապետություն, Սալոնիկ, Mitropolitou Amvrosiou Moschonision 11, 546 55,
  • Թիվ 67 ընտրատեղամաս - Ֆրանսիայի Հանրապետություն, Փարիզ, 8 Rue Bremontier 75017 Paris։

Լրացուցիչ ընտրական տեղամասերի բացման համար հիմք են հանդիսացել ԱԳՆ-ի կողմից ԿԸՀ-ին տրամադրված թարմացված տվյալները նշված քաղաքներում հյուպատոսական մատյաններում գրանցված քաղաքացիների վերաբերյալ։

«Այլ երկրներում ընտրատեղամասեր ստեղծվում են ոչ ավելի, քան 3000 ընտրողների համար։ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացված թարմացված տվյալների համաձայն՝ որոշ ընտրատեղամասերի և քաղաքների նկատմամբ ընտրողների թիվն ավելացել է՝ գերազանցելով առավելագույն թույլատրելի թիվը»,- ասել է ԿԸՀ իրավաբանական վարչության պետ Գիորգի Սանտուրիանին։

Թարմացված տվյալների համաձայն՝ արտերկրում ընտրելու իրավունք ունեցող ընտրողների թիվը 95 834 է։ Հյուպատոսական գրանցման վերջնաժամկետը լրացել է հոկտեմբերի 7-ին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։