Ոստիկանությունը ձերբակալել է ՄԱՇ-ի երիտասարդական կազմակերպության անդամներին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ոստիկանությունը հինգ անձի է ձերբակալել Թբիլիսիում, «Միասնություն-Ազգային շարժման» երիտասարդական կազմակերպության գրասենյակում։ Մինչ այդ մի քանի ժամ խուզարկություն է եղել՝ կոալիցիայի առաջնորդներին ու փաստաբանին ներս չեն թողել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ձերբակալվածներից Դավիթ Գեդենիձեի եղբայրը՝ Տիտե Գեդենիձեն, ասում է, որ ոստիկաններն իրեն չեն ասել, թե ուր են տարել երիտասարդներին։

«Մեզ ասում են՝ տարել են հարցաքննության, այդ ժամանակ էլ ձեռքերը ոլորած հանել են։ Առգրավել են սաղավարտները, անձրևանոցները, դրոշները և նմանատիպ պարագաներ։ Այստեղ ոչ մի անօրինական բան չկա։ Տարան ու իզուր ձերբակալեցին։ Այդպես չի կարող լինել, Ռուսաստան է արդեն այս երկիրը»,- ասել է Տիտե Գեդենիձեն «Պիրվելի» հեռուստաընկերության եթերում։

Կոալիցիայի առաջնորդներից Թամար Կորձաիան նշել է, որ ՆԳՆ աշխատակիցները խախտել են բոլոր ընթացակարգային իրավունքները։

«Մեզ չեն ներկայացրել խուզարկության, բանաձև, ոչինչ։ Խնդրեցինք փաստաբանին ներս թողնել, չթողեցին։ Ուստի բոլոր կանոններն ու ընթացակարգերը խախտված են»,- ասել է Կորձաիան։ Նրա խոսքով՝ երկրում «ռուսական ռեժիմը արմատավորվում է»։

Քրեական ոստիկանության Կենտրոնականի բաժնի աշխատակիցները խուզարկություն են իրականացնում բողոքի ակցիաների մասնակից ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում և ակտիվիստների բնակելի բնակարաններում։

«Հանուն փոփոխությունների կոալիցիա» և «Միասնություն-Ազգային շարժում» գրասենյակներում խուզարկություն է իրականացվել, որի ընթացքում ձերբակալվել են «Ախալի» կուսակցության համանախագահ Նիկա Գվարամիան և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ Գելա Խասաիան։

Ոստիկաններն այսօր շտապ կարգով առանց դատարանի որոշման խուզարկություն են կատարել «Դաիտովե» խմբի հիմնադիր Իլիա Ղլոնտիի բնակարանում։ Ինչպես պարզաբանել են ոստիկանության ծառայողները, Քրեական ոստիկանության բաժինը հետաքննում է քրեական օրենսգրքի 225-րդ և 2391-րդ հոդվածներով, ինչը նշանակում է խմբակային բռնություն կազմակերպելը, ղեկավարելը կամ մասնակցելը և հրապարակայնորեն բռնի գործողությունների կոչ անելը։

Երեկ՝ դեկտեմբերի 3-ին, ոչ լեգիտիմ վարչապետը երկրում ընթացող բողոքի ակցիաների հետ կապված ասաց, որ ընդդիմադիր կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների առաջնորդները «չեն խուսափի պատասխանատվությունից»։ Իրակլի Կոբախիձեն նրանց մեղադրում է բռնություն կազմակերպելու և աջակցելու մեջ։

Քաղաքական գործիչներն ու ակտիվիստները խուզարկություններն ու ձերբակալությունները համարում են ահաբեկման փորձ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):