Դորտմունդում` Վրաստան-Թուրքիա խաղից առաջ երկրպագուների միջև ծեծկռտուքի պատճառով, ՈւԵՖԱ-ն Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիային տուգանել է 30 հազար եվրոյով, իսկ Թուրքիային՝ 25 հազար եվրոյով։ Բացի այդ, Վրաստանը տուգանվել է 6 250 լարիով՝ մարզադաշտում պիրոտեխնիկայի կիրառման պատճառով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Տուգանք է գրվել նաև Վրաստան-Պորտուգալիա հանդիպման հետ կապված։ Մասնավորապես, Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել է 8000 եվրոյով երկրպագուի խաղադաշտ ներխուժելու համար, իսկ 1750 եվրոյով՝ պիրոտեխնիկա օգտագործելու համար։
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի համար գրված տուգանքների չափը կազմել է 46 000 եվրո, որը մոտավորապես կազմում է 137 000 լարի։
Associated Press-ը գրում է, որ 36 խաղից բաղկացած խմբային փուլում 24 ազգային ֆեդերացիաներից 22-ը տուգանվել են։ Բացառություն են կազմում միայն Սլովակիան և Իսպանիան։ Տուգանքների ընդհանուր գումարը հասնում է 1․3 միլիոն եվրոյի։
Վրաստանի հավաքականը, որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը, F խմբում երեք հանդիպում անցկացրեց ու դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ Հունիսի 18-ին Վրաստանը 3:1 հաշվով պարտվեց Թուրքիային, հունիսի 22-ին 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Չեխիայի հետ, իսկ հունիսի 26-ին 2:0 հաշվով առավելության հասավ Պորտուգալիայի նկատմամբ։ Հունիսի 30-ին 1/8 եզրափակչում ազգային հավաքականը հանդիպեց Իսպանիային։ Խաղն ավարտվեց Իսպանիայի հաղթանակով։ Այսպիսով՝ Վրաստանը դուրս մնաց Եվրո-2024-ից։
ՈւԵՖԱ-ն Վրաստանի հավաքականին պետք է վճարի 12․25 մլն եվրո (մոտ 37 մլն լարի) խմբային փուլում ձեռք բերած հաջողության համար։
