Ուկրաինայի արտաքին գործերի նոր նախարար Անդրեյ Սիբիգան ետ է կանչել Վրաստանում Ուկրաինայի ժամանակավոր ներկայացուցիչ Միխայլո Խարիշինին։ Նրա խոսքով՝ այս որոշումը կայացրել է «պատերազմական պետության իրականության լիակատար թյուրիմացության» պատճառով։ Բացի այդ, Սիբիգան արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնից ազատել է Իրինա Բորովեցին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ես հայտարարել եմ Ուկրաինայի դեսպանի աշխատանքի արդյունավետության շատ հստակ չափորոշիչներ։ Սա կոնկրետ արդյունք է, համարձակություն և նախաձեռնողականություն։ Պատերազմի մեջ գտնվող երկրի դեսպանները չեն կարող կտրվել պատերազմի իրականությունից։ Այդ կապակցությամբ ես որոշեցի հետ կանչել Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր ներկայացուցչին»,- գրել է Անդրեյ Սիբիգան սոցցանցում Ուկրաինայի դեսպանների և հյուպատոսների հետ հանդիպումից հետո։
Նրա խոսքով՝ ինքը շատ լավ գիտի, թե ինչ է նշանակում աշխատել որպես դեսպան և ինչպես անել ամեն ինչ ավելի արդյունավետ։
«Այսօր յուրաքանչյուր դեսպան պետք է լինի խաղացող-մարզիչ, ով ոչ թե կենտրոնից հրահանգների է սպասում, այլ գործում է ակտիվ, պատասխանատվություն է վերցնում և իր օրինակով ցույց է տալիս ուկրաինական դիվանագիտության ուժը։ Ես կաջակցեմ ցանկացած արտաքին ծառայության ղեկավարի, ով ցույց կտա նման էներգիա և արդյունավետություն»,- ասել է Սիբիգան:
Սիբիգան Ուկրաինայի արտաքին գործերի նախարար է նշանակվել սեպտեմբերի 5-ին։ Նա այս պաշտոնում փոխարինել է Դմիտրի Կուլեբային։
Ավելի քան երկու տարի է՝ Ուկրաինան Վրաստանում դեսպանի փոխարեն ժամանակավոր ներկայացուցիչ է նշանակել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցության է կանչել Թբիլիսիի արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Դոլգովին 2022 թվականի մարտի 1-ին՝ ռուսական ներխուժումից անմիջապես հետո՝ վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից Ուկրաինայում օգնության գնացող կամավորներին խոչընդոտելը և նրա «անբարոյական դիրքորոշումը» պատժամիջոցների նկատմամբ։ Նույն թվականի հունիսին Դոլգովը պաշտոնապես ազատվեց դեսպանի պաշտոնից։
2024 թվականի օգոստոսին «Ինտերպրեսնյուս» գործակալությանը տված հարցազրույցում ժամանակավոր ներկայացուցիչ Միխայլո Խարիշինն ասել էր, որ այն պահին, երբ արդեն նախապատրաստվում էր Ուկրաինայի նախագահի հրամանագիրը դեսպանի նշանակման մասին, հանկարծակի հայտնվեց «անհասկանալի հռետորաբանություն» Վրաստանի այն ժամանակվա կառավարության ղեկավարի կողմից։ «Տպավորություն է ստեղծվում, որ ինչ-որ մեկը պետք է ճնշի Վրաստանի ու Ուկրաինայի երբեմնի, առանց չափազանցության, օրինակելի հարաբերությունները։ [...] Ուկրաինան դեմ չէ, որ մեր դիվանագիտական հարաբերություններն իրականացվեն դեսպանների մակարդակով։ Դրա համար անհրաժեշտ է խուսափել որոշակի բացասական գործոններից ու միտումներից, որոնց մասին արդեն խոսել եմ։ Ինչպես ասում են՝ գնդակն այս պահին գտնվում է վրացական խաղադաշտում»,- ասել է Խարիշինը։