Ուկրաինայում զոհվել է ևս մեկ վրացի մարտիկ՝ 48-ամյա Թենգիզ Ճանիան։ Ճանիան «Ազով» բրիգադի կազմում կռվել է Դոնեցկի մարզում՝ Ավդեևկա-Մարինկա ուղղությամբ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վրացի մարտիկը զոհվել է մարտի 23-ին ռուսական հրթիռային հարձակման հետևանքով։ Նրա դին դեռ չի հաջողվել դուրս բերել մարտադաշտից։

Թենգիզ Ճանիան տեղահանվել է Աբխազիայից, մասնակցել Աբխազիայի և 2008 թվականի Օգոստոսյան պատերազմներին։ Նա պատերազմի առաջին իսկ օրվանից կռվել է Ուկրաինայում, վերջին երկու տարում երկու անգամ վիրավորվել է։

«Մենք միասին ենք անցել ամեն ինչի միջով, չենք խնայել մեզ մեր տարածքային ամբողջականության համար։ Հավատարմությունն ու հայրենիքի հանդեպ սերը մեզ բերեցին այն, ինչ մեզ բերեց՝ այս դժբախտությունը։ Նա կռվում էր ընդհանուր թշնամու դեմ, որտեղ էլ որ լիներ։ Ուկրաինայում պատերազմը սկսվելուն պես նա անմիջապես ներգրավվեց։ Կռվել է Աբխազիայում՝ Սամաչաբլոյում։ Վրաստանում նա մրցանակ է ստացել բացառիկ խիզախության համար։ Ուկրաինայում երկու մրցանակ է ստացել։ Շուտով կավարտվի, և մենք կվերադառնանք Աբխազիա՝ ասում էր, նա ակնկալում էր դա, դա ամեն ինչի պատճառն էր»,- լրատվամիջոցներին ասել է Թենգիզ Ճանիայի եղբայրը՝ Թեմուր Ճանիան։

Զոհված վրացի մարտիկի հուղարկավորությունը նախատեսվում է Զուգդիդի մունիցիպալիտետի Գանմուխուրի գյուղում։

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմն արդեն 59 վրացի և վրացական ծագումով ուկրաինացի մարտիկի կյանք է խլել.

  1. Թենգիզ Ճանիա - 48 տարեկան, զոհվել է 2024 թվականի մարտի 23-ին, Դոնեցկի մարզ,
  2. Նոդար Նասիրով - զոհվել է 2024 թվականի մարտի 9-ին,
  3. Գիորգի Գոգիաշվիլի - զոհվել է 2024 թվականի մարտի 9-ին,
  4. Գոչա Ժվանիա - 2024 թվականի փետրվարի 1, Արևելյան ճակատ,
  5. Զուրա Ծիկլաուրի - 2024 թվականի փետրվարի 1, Արևելյան ճակատ,
  6. Նիկոլոզ Գելենիձեն - 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին, Բախմուտ,
  7. Բեքա Լոմաշվիլի - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  8. Ռամազ Փետելավա - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  9. Իրակլի Քուրցիկիձե - 2023 թվականի նոյեմբերի 10,
  10. Լևան Լոբժանիձե - 2023 թվականի հոկտեմբեր, Բախմուտի մոտ,
  11. Զաքրո Շուբիթիձե - 30 տարեկան, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, Դոնեցկի մարզում,
  12. Նիկոլոզ Ախվլեդիանի - 42 տարեկան, զոհվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, Բախմուտի մոտ, 
  13. Արչիլ Դևրիսիշվիլի - 35 տարեկան, զոհվել է 2023 թվականի հուլիսի 27-ին, Բախմուտի մոտ,
  14. Մալխազ Կվիժինաձե – 41 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Լուգանսկի շրջանում, Լիսիչանսկի ուղղությամբ,
  15. Ջոնի Օդիշվիլի  33 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Բախմուտի մոտ,
  16. Նիկա Ջիղաշվիլի – 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի մայիսի 10-ին, Լուգանսկում,
  17. Զուրաբ Օդիշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 26-ին,
  18. Դավիթ Քուչուկիանի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  19. Վախտանգ Բարամաձե - 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  20. Միխեիլ Մազանաշվիլի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 31-ին Բախմուտի մոտ,
  21. Իլիա Չոխելի – 25 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 16-ին Բախմուտում,
  22. Գիորգի Քաաձե – 23 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունվարի 29-ին Սոլեդար քաղաքի մոտ,
  23. Միխեիլ Թևդորաձե – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  24. Սերգո Լիսիխի – 34 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  25. Ռուսլան Բայրամով – 29 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Միկոլայվի մարզում,
  26. Ռոլանդ Կվարացխելիա – 49 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմեբերի 3-ին Բախմուտի մոտ,
  27. Ավթո Ռուռուա – 41 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  28. Ռոմեո Փիչխայա – 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  29. Մերաբ Ալադաշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  30. Բադրի Մարկելիա – 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  31. Ջաբա (ՋամբուլաթԽոփերիա – 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կիևում,
  32. Կոնստանտինե Քուրսուա - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Դոնեցկի մոտ,
  33. Լևան Մեքաշվիլի - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին Միկոլայվի շրջանում,
  34. Գուրգեն (Գուգա) Գագնիձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Բախմուտի մոտ,
  35. Ալեքսանդրե Մարտիաշվիլի - 24 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Խերսոնի մոտ,
  36. Միխեիլ Կափլանիշվիլի - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Լուգանսկի մարզում,
  37. Էռնեստ Մաճարաշվիլի - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, Խերսոնի շրջանում,
  38. Էդիշեր Կվարացխելիա - 44 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Դոնեցկի մարզում,
  39. Գելա Գոգիա - 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին, Դոնեցկի մարզում,
  40. Բերդիա Ջոխաձե - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին Միկոլայվի հիվանդանոցում,
  41. Կախա Գոգոլ - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի հուլիսի 10-ին Լուգանսկի մարզում,
  42. Ալուդա Զվիադաուրի - 42 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 18-ին, Սևերոդոնեցկի մոտ,
  43. Կիրիլ Շանավա - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 7-ին Լուգանսկի մարզում,
  44. Դանիել Գերլիանի - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 3-ին Զապորոժիեի մոտ,
  45. Գիորգի Գրիգոլիա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի սկզբին, Բախմուտի մոտ,
  46. Ռատի Շուրգայա - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 14-ին Խարկովի մարզի Իզյում քաղաքում,
  47. Թելման (Տատո) Բիգավա - 27 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 8-ին, Մարիուպոլում,
  48. Վիտալի Օրբելաձե - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 23-ին Խարկովի շրջանի Իզյում քաղաքում,
  49. Զազա Բիցաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  50. Ալիկա Ցաավա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  51. Արկադի Կասրաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  52. Թեմուր Մաճարաշվիլի - 37 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլին, Զապորոժիեի մոտ,
  53. Նիկա Շանավա - 21 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի մարզում,
  54. Դավիթ Մենաբդիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի շրջանում,
  55. Դավիթ Գոբեջիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 25-ին Իրպեն քաղաքի մոտ,
  56. Բախվա Չիկոբավա - 54 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 19-ին, Մարիուպոլում,
  57. Գիա Բերիաշվիլի - 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին Իրպենի մոտ,
  58. Դավիթ Ռատիանի - 53 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին, Իրպենի մոտ,
  59. Օլեգ Գեգեչկորի - 50 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 8-ին Կիևի մարզում:
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):