Ուկրաինայի Բախմուտ քաղաքում հրետանային ռմբակոծության հետևանքով զոհվել է ևս մեկ վրացի մարտիկ՝ 31-ամյա Նիկոլոզ Գելենիձեն։ Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Ուկրաինայի պատերազմում չորս վրացի մարտիկ է զոհվել։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նիկոլոզ Գելենիձեն կռվել է «Թբիլիսի» ստորաբաժանման շարքերում։ Գումարտակի հրամանատար Գոչա Խորավայի տեղեկություններով՝ նոյեմբերի 16-ին Գելենիձեն մասնակցել է հոկտեմբերի վերջին զոհված Լևան Լոբժանիձեի դին առաջնագծից դուրս բերելու գործողությանը, որի ժամանակ հայտնվել է ռմբակոծության տակ։

«Պլանավորված էր գործողություն, Լևանին պետք էր դուրս հանել։ Ճանապարհին տղաները ռմբակոծվեցին, և [Նիկոլոզը] զոհվեց։ Նրանք չկարողացան այնտեղ հասնել Լոբժանիձեին դուրս բերելու համար։ Երկու վիրավոր ադրբեջանցի ունենք՝ մեր եղբայրները, ովքեր Նիկոլոզի հետ էին։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,- ասել է Գոչա Խորավան։

Նիկոլոզ Գելենիձեի դին արդեն դուրս է բերվել թեժ կետից։ Նոյեմբերի 20-ին Կիևում՝ Սուրբ Վլադիմիրի անվան եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգստի արարողությունը, որից հետո նրան կտեղափոխեն Վրաստան։

Գելենիձեն Աբխազիայից տեղահանված ընտանիքից էր։ Նրա ընտանիքն այսօր ապրում է Փոթիում։

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմն արդեն 54 վրացի և վրացական ծագումով ուկրաինացի մարտիկի կյանք է խլել.

  1. Նիկոլոզ Գելենիձեն - 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին, Բախմուտ,
  2. Բեքա Լոմաշվիլի - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  3. Ռամազ Փետելավա - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  4. Իրակլի Քուրցիկիձե - 2023 թվականի նոյեմբերի 10,
  5. Լևան Լոբժանիձե - 2023 թվականի հոկտեմբեր, Բախմուտի մոտ,
  6. Զաքրո Շուբիթիձե - 30 տարեկան, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, Դոնեցկի մարզում,
  7. Նիկոլոզ Ախվլեդիանի - 42 տարեկան, զոհվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, Բախմուտի մոտ, 
  8. Արչիլ Դևրիսիշվիլի - 35 տարեկան, զոհվել է 2023 թվականի հուլիսի 27-ին, Բախմուտի մոտ,
  9. Մալխազ Կվիժինաձե – 41 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Լուգանսկի շրջանում, Լիսիչանսկի ուղղությամբ,
  10. Ջոնի Օդիշվիլի  33 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Բախմուտի մոտ,
  11. Նիկա Ջիղաշվիլի – 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի մայիսի 10-ին, Լուգանսկում,
  12. Զուրաբ Օդիշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 26-ին,
  13. Դավիթ Քուչուկիանի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  14. Վախտանգ Բարամաձե - 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  15. Միխեիլ Մազանաշվիլի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 31-ին Բախմուտի մոտ,
  16. Իլիա Չոխելի – 25 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 16-ին Բախմուտում,
  17. Գիորգի Քաաձե – 23 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունվարի 29-ին Սոլեդար քաղաքի մոտ,
  18. Միխեիլ Թևդորաձե – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  19. Սերգո Լիսիխի – 34 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  20. Ռուսլան Բայրամով – 29 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Միկոլայվի մարզում,
  21. Ռոլանդ Կվարացխելիա – 49 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմեբերի 3-ին Բախմուտի մոտ,
  22. Ավթո Ռուռուա – 41 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  23. Ռոմեո Փիչխայա – 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  24. Մերաբ Ալադաշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  25. Բադրի Մարկելիա – 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  26. Ջաբա (ՋամբուլաթԽոփերիա – 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կիևում,
  27. Կոնստանտինե Քուրսուա - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Դոնեցկի մոտ,
  28. Լևան Մեքաշվիլի - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին Միկոլայվի շրջանում,
  29. Գուրգեն (Գուգա) Գագնիձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Բախմուտի մոտ,
  30. Ալեքսանդրե Մարտիաշվիլի - 24 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Խերսոնի մոտ,
  31. Միխեիլ Կափլանիշվիլի - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Լուգանսկի մարզում,
  32. Էռնեստ Մաճարաշվիլի - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, Խերսոնի շրջանում,
  33. Էդիշեր Կվարացխելիա - 44 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Դոնեցկի մարզում,
  34. Գելա Գոգիա - 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին, Դոնեցկի մարզում,
  35. Բերդիա Ջոխաձե - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին Միկոլայվի հիվանդանոցում,
  36. Կախա Գոգոլ - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի հուլիսի 10-ին Լուգանսկի մարզում,
  37. Ալուդա Զվիադաուրի - 42 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 18-ին, Սևերոդոնեցկի մոտ,
  38. Կիրիլ Շանավա - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 7-ին Լուգանսկի մարզում,
  39. Դանիել Գերլիանի - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 3-ին Զապորոժիեի մոտ,
  40. Գիորգի Գրիգոլիա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի սկզբին, Բախմուտի մոտ,
  41. Ռատի Շուրգայա - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 14-ին Խարկովի մարզի Իզյում քաղաքում,
  42. Թելման (Տատո) Բիգավա - 27 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 8-ին, Մարիուպոլում,
  43. Վիտալի Օրբելաձե - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 23-ին Խարկովի շրջանի Իզյում քաղաքում,
  44. Զազա Բիցաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  45. Ալիկա Ցաավա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  46. Արկադի Կասրաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  47. Թեմուր Մաճարաշվիլի - 37 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլին, Զապորոժիեի մոտ,
  48. Նիկա Շանավա - 21 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի մարզում,
  49. Դավիթ Մենաբդիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի շրջանում,
  50. Դավիթ Գոբեջիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 25-ին Իրպեն քաղաքի մոտ,
  51. Բախվա Չիկոբավա - 54 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 19-ին, Մարիուպոլում,
  52. Գիա Բերիաշվիլի - 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին Իրպենի մոտ,
  53. Դավիթ Ռատիանի - 53 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին, Իրպենի մոտ,
  54. Օլեգ Գեգեչկորի - 50 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 8-ին Կիևի մարզում:
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):