Ումի՞ց պետք է ներողություն խնդրեն Շինդիսիի հերոսների ընտանիքները. արձագանք՝ Իվանիշվիլիի հայտարարությանը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Ումի՞ց պետք է ներողություն խնդրեն Շինդիսիի ճակատամարտի հերոսների ընտանիքները։ Ամուսինս իզո՞ւր զոհեց իր կյանքը երկրի ազատության համար, մենք ագրեսոր երկի՞ր ենք։ Նա ագրեսորների պատերազմում է կռվե՞լ։ Ինչո՞վ պետք է հպարտանան մեր երեխաները։ Երբ կառավարության ներկայացուցիչները խոնարհվում ​​են և լուսանկարվում Էմզար Ծիլոսանիի գերեզմանի մոտ, ո՞վ էր Էմզարը: Կարո՞ղ եք ինձ պատասխանել», - այսպես է արձագանքել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմում զոհված զինծառայող Էմզար Ծիլոսանիի կինը՝ Թեո Ծիլոսանին «Վրացական երազանքի» առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի երեկվա հայտարարությանը, թե մենք պետք է ներողություն խնդրենք, քանի որ «դավաճան «Ազգային շարժումը» 2008 թվականին հրի է մատնել օս քույրերին ու եղբայրներին»։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Իմ երեխաներն ումի՞ց պետք է ներողություն խնդրեն՝ ռուսներից, օսերի՞ց։ Ումի՞ց, ասե՛ք ինձ։

Կամ գորեցիներ, դուք հո ամենալավը գիտեք, թե ով է սկսել պատերազմը։ Ինչո՞ւ թույլ տվեցիք նման դավաճանական կոչով հանդես գար Իվանիշվիլին։ Նա էլ մեզ վրա ծիծաղեց՝ հատուկ Գորիի համար նախատեսված դիմում է ասաց...

Բացատրեք, թե ումից պետք է ներողություն խնդրեն Շինդիսիի ճակատամարտի հերոսների ընտանիքները»,- գրել է Թեո Ծիլոսանին սոցցանցում։

2008 թվականի օգոստոսի 11-ին Շինդիսի գյուղում Վրաստանի զինված ուժերի երկրորդ հետևակային բրիգադի ինժեներական վաշտը անհավասար մարտ է մղել ռուսական գնդացիրների վաշտի հետ։ Մարտը տևել է մոտ մեկ ժամ։ Թշնամին թվային առավելություն է ունեցել, սակայն վրացի զինվորները լուրջ դիմադրություն են ցույց տվել ու մեծ կորուստներ պատճառել։ Շինդիսիի ճակատամարտում զոհվել է 17 վրացի զինվոր։ Շինդիսիի հերոսներն են՝ Ալեքսանդր Օնիանին, Էմզար Ծիլոսանին, Վեփխվիա Ջիշկարիանին, Զվիադ Կացաձեն, Թեյմուրազ Բերիձեն, Իլիա Գաբունիան, Իլիա Շեկլաշվիլին, Իրակլի Ջանելիձեն, Կախա Կոշաձեն, Լևան Մելքաձեն, Մարլեն Բարամիան, Միխեիլ Դվալիշվիլին, Նիկոլոզ Փորչխիձեն, Ռոման Զոիձեն, Ռուսլան Ծուլաձեն, Ֆելիքս Կակաուրիձեն, Շմագի Կուպատաձեն։

Իվանիշվիլիի հայտարարությանն արձագանքել է նաև Վրաստանի ազգային հերոս Գիորգի Անծուխելիձեի կինը՝ Մակա Չիկվիլաձեն։

«Կներես Գիորգի։ 2008 թվականի օգոստոսի 9... «օս եղբայրների» սապոգը Գիորգիի մեջքին»,- գրել է ազգային հերոսի կինը և կիսվել Գիորգի Անծուխելիձեի խոշտանգումները պատկերող լուսանկարով։

23-ամյա Գիորգի Անծուխելիձեն անհետացել է 2008 թվականի օգոստոսի 9-ին, երբ Վազիանիի 21-րդ բրիգադը մարտեր էր վարում Ցխինվալիի այսպես կոչված Շանհայի շրջանում։ Տեսանյութում երևում է, որ գերեվարված վրացի զինվորը խոշտանգումների է ենթարկվում օս զինյալների և ռուս օկուպանտների կողմից։ Նրանք հերթով ցատկում են Գիորգիի մեջքին և ստիպում նրան համբուրել գետինը։

Վրաստանի իշխող կուսակցության ղեկավարի այս հայտարարությանը արձագանքել է Կրեմլի քարոզիչ Մարգարիտա Սիմոնյանը։ Նա սոցիալական ցանցերում կիսվել է Իվանիշվիլիի մեջբերումով և գրել.

«Վրաստանն իրեն անհավանական ադեկվատ է պահում։ Կարծես նա դուրս է եկել երկարամյա հարբեցողությունից կամ փսիխոզից։ Մի խոսքով, ջերմորեն ողջունում ենք»:

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։