Ուսանողները գրավել են Իվանե Ջավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի գրասենյակը։ Նրանք պահանջում են ազատ արձակել Գիորգի Խասաիային և Ակակի Չիքոբավային, ովքեր ձերբակալվել են Կեկելիձեի փողոցից Խատիաշվիլիների ընտանիքի վտարման ժամանակ, ինչպես նաև նրանք պահանջում են դադարեցնել ծրագրված վտարումները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 5 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Մայիսյան ուսանողական շարժման անդամները՝ ներկա և նախկին ուսանողները, գրասենյակում կոչ են անում համալսարանի ղեկավարությանը հանդես գալ հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ԹՊՀ-ի ձերբակալված դասախոս Ակակի Չիքոբավայի։
«Օրեր առաջ ոստիկանությունը Կեկելիձեի փողոցում գտնվող վերջին բնակավայրից Խատիաշվիլիների ընտանիքին բռնի ուժով վտարել է։ Հասարակական համերաշխությանը ոստիկանությունը հակադարձել է կոշտ և անօրինական ուժով, ինչին ի պատասխան Ակակին և Գիորգին վնասել են ոստիկանական մեքենան։ Մուրճը, որով հարկադիրի ոստիկանությունը կոտրում էր ընտանիքի դուռը, դարձել է ապօրինության դեմ դիմադրության զենք։
Ակակին և Գիորգին ձերբակալվել են համերաշխության համար։ Երեկ դատարանը ապօրինի որոշում է կայացրել։ Նրանք հաշվի չեն առել Թբիլիսիի պետական համալսարանի և Իլիայի պետական համալսարանի դասախոսների միջնորդությունը և կալանքի տակ են թողել Ակակիին և Գիորգիին։ Մենք գրավում ենք համալսարանի գրասենյակը և պահանջում, որ դասախոսները միանան մեզ՝ համալսարանը գործադուլ անելու համար, մինչև Գիորգի Խասաիան և Ակակի Չիքոբավան ազատ արձակվեն անօրինական բանտարկությունից և դադարեցվեն ծրագրված վտարումները։
Ընտանիքին վերջին բնակավայրից վտարելը և դրա նկատմամբ համերաշխություն հայտնած մարդկանց ձերբակալելը ուղղակի արդյունք է այն տնտեսական քաղաքականության, որն ամեն օր բնակչությանը պարտական է դարձնում և փորձում խլել մեր ապագան»,- ասվում է ուսանողների հայտարարության մեջ։
Գիորգի Խասաիան և Ակակի (Կակո) Չիքոբավան ձերբակալվել են հունվարի 23-ին՝ Կեկելիձեի փողոցում ընդդեմ վտարման տեղի ունեցած ցույցի ժամանակ։ Նրանք «Խմա» քաղաքացիական շարժման համահիմնադիրներն են։ Բացի այդ, Ակակի Չիքոբավան Վրաստանի պատմություն է դասավանդում ԹՊՀ-ում, իսկ Խասաիան Իլիայի պետական համալսարանում մարդաբանության դոկտորի թեկնածու է։
Դատախազությունը Խասաիային և Չիկոբավային մեղադրում է Հարկադիր կատարման ազգային բյուրոյին պատկանող մեքենային դիտավորյալ խմբակային վնասելու մեջ։ Ինչպես հայտարարել է դատախազ Ռոին Խինթիբաձեն, նրանք պետական գերատեսչությանը 3 380 լարիի վնաս են պատճառել։
«Դատավորը չի գործել արդարադատության և մարդու իրավունքների սկզբունքներով, այլ այս որոշմամբ որպես պատիժ կիրառել է խափանման միջոցը, որպեսզի տարբերվող կամ քննադատական կարծիքը՝ արդարության համար պայքարը, ավելի մեծ վտանգի տակ հայտնվի և քաղաքացիները ցանկություն չունենան որ վաղը կամ մյուս օրը բողոքեն երկրում տեղի ունեցող գործընթացներ դեմ»,- ասել է փաստաբան Գուրամ Իմնաձեն այն բանից հետո, երբ դատավոր Դավիթ Կուրտանիձեն կալանավորների նկատմամբ խափանման միջոց է կիրառել։
Մեղավոր ճանաչվելու դեպքում Գիորգի Խասաիային և Ակակի Չիքոբավային սպառնում է 3-ից 6 տարվա ազատազրկում։
