Թբիլիսիում՝ Կեկելիձեի փողոցում վտարման դեմ բողոքի ակցիայի ժամանակ քրեական կարգով ձերբակալված քաղաքացիական ակտիվիստներին՝ Գիորգի Խասաիային և Կակո Չիքոբավային սպառնում է 3-ից 6 տարվա ազատազրկում։ Ներքին գործերի նախարարությունը նրանց մեղադրում է Հարկադիր կատարման ազգային բյուրոյին պատկանող ավտոմեքենայի դիտավորյալ, խմբակային վնասման մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Գիորգի Խասաիան և Կակո Չիքոբավան «Խմա» քաղաքացիական շարժման համահիմնադիրներից են։ Չիքոբավան Վրաստանի պատմություն է դասավանդում Թբիլիսիի պետական համալսարանում, իսկ Խասաիան Իլիայի պետական համալսարանում մարդաբանության դոկտորի թեկնածու է։ «Խմա» շարժումը պահանջում է ազատ արձակել երկու կալանավորներին և դադարեցնել նրանց նկատմամբ իրականացվող հետապնդումները։
Ձերբակալվածներին պաշտպանում է «Սոցիալական արդարության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Փաստաբան Գուրամ Իմնաձեի խոսքով՝ նրանց մեկուսարանում ժամանակավոր տեղավորման մեղադրանքը պաշտոնապես, հավանաբար, կներկայացվի այսօր։
Հունվարի 23-ին Կեկելիձեի փողոցում ընդհանուր առմամբ ձերբակալվել է 20 մարդ, որից 18-ը՝ վարչական կարգով, մանր խուլիգանության և ոստիկանության օրինական պահանջներին չենթարկվելու հատկանիշներով։ Ձերբակալվածներից մի քանիսի դատավարությունը տեղի է ունեցել գիշերը, որից հետո նրանք ազատ են արձակվել։ Փաստաբանները պնդում են, որ ՆԳՆ-ի կողմից դատարան ներկայացված ապացույցները չեն ապացուցում հանցագործության կատարումը, ինչի պատճառով էլ ակնկալում են, որ դատարանը կդադարեցնի վարույթը։
Հարկադիր կատարման ազգային բյուրոն ոստիկանների օգնությամբ վտարել է Խատիաշվիլիի ընտանիքին Կեկելիձեի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանից։ Տեղում հավաքված քաղաքացիները բողոքել են վտարման դեմ։ Նրանք եռակցել են շենքի մուտքի երկաթե դուռը, սակայն հարկադիր կատարողների ներկայացուցիչները պարեկային ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների օգնությամբ բացել են դուռը և կարողացել մտնել բնակարան, որից հետո ընտանիքն ու նրանց աջակիցները բռնի ուժով հեռացվել են բնակարանից։ Բռնի տեղահանման ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է։ Նրանցից ոմանք պատմել են, որ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել բնակարան մտնելուց հետո։ Հարկադիր կատարման բյուրոն հերքում է դա և նշում, որ «ընդհակառակը, բնակարանում գտնվող անձինք գործընթացը խաթարելու նպատակով հավանաբար պղպեղի սփրեյ են օգտագործել փրկարար ծառայության և հարկադիր կատարողների դեմ, ինչի ժամանակ մի քանի ոստիկան է տուժել»։
Ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին։ Ձերբակալվել է «Մթիս Ամբեբի» և «Վրաստանի լուրեր» լրատվականների խմբագիր Գելա Մթիվլիշվիլին, ում մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածը խախտելու համար, ինչը նշանակում է իրավապահի օրինական պահանջին չենթարկվել։ Ավելի ուշ լրագրողը ստորագրության հիման վրա ազատ է արձակվել։ Նա հերքում է ոստիկաններին դիմադրություն ցույց տալը։ Նրա խոսքով՝ ձերբակալությունից հետո իր նկատմամբ բռնություն են գործադրել, իսկ քրեական ոստիկանության աշխատակիցները մեքենայի մեջ փորձել են խեղդել իրեն։
Վտարման ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել նաև այլ լրագրողների նկատմամբ։ «Մաուծղեբելի» առցանց հարթակի լրագրող Ռատի Ռատիանին կանգնած է եղել մեքենայի տանիքին և ուղիղ եթերով լուսաբանել է իրադարձությունները, երբ ոստիկանը բռնել է նրա ձեռքից ու ցած նետել։ Ըստ լրատվականի՝ ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել ևս երեք լրագրողների՝ Նաթիա Կարչիլաձեին, Անի Գիորգաձեին և Գիորգի Արոբելիձեին։
Հանրահավաքի ժամանակ ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները հնարավոր չարաշահելու փաստով Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել։