Ձերբակալությունից հետո ինձ ոստիկանական մեքենայում խեղդում էին․ Գելա Մթիվլիշվիլի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Լուսանկարը՝ Մթավարի արխի

Թբիլիսիում՝ Կեկելիձեի փողոցում ընտանիքին վտարելու դեմ տեղի ունեցած ակցիան լուսաբանելու ժամանակ ձերբակալված լրագրող, «Մթիս Ամբեբիի» և «Վրաստանի լուրերի» խմբագիր Գելա Մթիվլիշվիլին ստորագրությամբ ազատ է արձակվել։ Լրագրողը կալանքի տակ է եղել մոտ 6 ժամ շարունակ։ Ներքին գործերի նախարարությունը նրան մեղադրում է ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելու մեջ։ Հանցագործությունը պատժվում է տուգանքով՝ 2000-3000 լարիով կամ վարչական ազատազրկմամբ՝ առավելագույնը 15 օր ժամկետով։ Լրագրողն ասում է, որ ինքը օրենք չի խախտել, և ոստիկանները ձերբակալելուց հետո ֆիզիկական բռնության են ենթարկել իրեն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ինձ ձերբակալել են ամբողջովին անհիմն ու ապօրինի։ 2-3 րոպեով եկել էի ակցիան լուսաբանելու։ Թե ինչպես էին չարացել՝ չեմ խոսի մասին։

Երբ ինձ նետեցին մեքենայի մեջ, հինգ ոստիկանից երեքը դարձավ ոչ ադեկվատ, երբ ես կտրականապես պահանջեցի բացատրել ձերբակալության պատճառը, հիմքերը և փաստաբան կանչել։ Նրանցից մեկը դուրս թռավ հետևի նստարանից, մյուսը կողքիս էր ու խեղդում էին ինձ։ Ուրիշ բան չի կարելի ասել նրանց անմարդկային արարքի մասին։

Սթրեսի պատճառով բժշկական օգնության կարիք ունեի, և շտապօգնություն չէին կանչում։ 40 րոպե ինձ գերի են պահել ոստիկանական մեքենայում։ Հետո հրաման ստացան ու տարան ոստիկանության Վակե-Սաբուրթալոյի բաժին։ Առաջին փուլում ոստիկանության հետախույզներն ինձ այնտեղ էլ նվաստացրին՝ սադրիչ, հեռացրեք, ինտրիգան, այս և նման խոսքերը չխնայեցին։ Մոտ մեկ ժամ անց բժիշկ կանչեցին՝ արդեն բաժանմունքում, ով ինձ օգնեց։ Երկար մտածելուց ու տատանվելուց հետո, ի տարբերություն մյուս կալանավորների, ստորագրությամբ ազատ արձակեցին։

Ես ոչ մի խախտում չեմ ընդունում, չեմ արել՝ դրա համար։ Ինչ էլ որ դատարանն ինձ պարտադրի, ես այս գործին կհետևեմ մինչև վերջ»,- ասում է Գելա Մթիվլիշվիլին։

Վտարման ժամանակ ոստիկանությունը ուժ է կիրառել նաև այլ լրագրողների նկատմամբ։ «Մաուծղեբելի» առցանց հարթակի լրագրող Ռատի Ռատիանին կանգնած է եղել մեքենայի տանիքին և ուղիղ եթերով լուսաբանել է իրադարձությունները, երբ ոստիկանը բռնել է նրա ձեռքից ու ցած նետել։ Ըստ լրատվականի՝ ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել ևս երեք լրագրողների՝ Նաթիա Կարչիլաձեին, Անի Գիորգաձեին և Գիորգի Արոբելիձեին։

Ներքին գործերի նախարարության աշխատակիցները Կեկելիձեի փողոցում ձերբակալել են ընդհանուր առմամբ 20 մարդու։ Ձերբակալվածներից երկուսին մեղադրանք է առաջադրվել քրեական հանցագործության՝ Հարկադիր կատարման ազգային բյուրոյի մեքենան վնասելու, իսկ 18 անձի՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և հասարակական կարգը խախտելու համար։

Ըստ Մեդիայի փաստաբանության կոալիցիայի՝ լրագրողների գործունեությանն անօրինական միջամտության փաստերը և լրագրողի ձերբակալության դեպքը վատթարացնում են լրատվամիջոցների միջավայրը և հանդիսանում լրագրողների հիմնարար իրավունքների բացահայտ խախտում։

Կոալիցիան Հատուկ քննչական ծառայությանը կոչ է արել անհապաղ հետաքննել լրագրողների նկատմամբ բռնության, նրանց մասնագիտական ​​գործունեությանն ապօրինի միջամտության և ապօրինի կալանավորման դեպքերը։ «Կարևոր է նշված դեպքերի արագ և մանրակրկիտ հետաքննության իրականացումը, որին պետք է հաջորդի մեղավոր անձանց բացահայտումն ու պատասխանատվության ենթարկելը»,- ասված է հայտարարությունում։

Վրաստանի Լրագրողական էթիկայի խարտիան նույնպես պահանջում է իրավապահ մարմիններից հետաքննել լրագրողների ազատության անօրինական սահմանափակման և կալանավորման ընթացքում ոստիկանների կողմից ուժի կիրառման փաստերը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։