Թբիլիսիի Կեկելիձեի փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանից ընտանիքին վտարելու ժամանակ ոստիկանությունը ձերբակալել է 20 մարդու։ Նրանցից երկուսին մեղադրանք է առաջադրվել Հարկադիր կատարման բյուրոյի մեքենան վնասելու, իսկ 18-ին՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և հասարակական կարգը խախտելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
ՆԳՆ-ից հայտնում են, որ հավաքված քաղաքացիները ֆիզիկապես դիմադրել են Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ազգային բյուրոյի աշխատակիցներին և թույլ չեն տվել իրականացնել հարկադիր կատարման գործընթացը։
«Չնայած ոստիկանների բազմաթիվ հորդորներին, որ քաղաքացիները բողոքեն խաղաղ կարգով, հավաքվածները ֆիզիկական և բանավոր վիրավորանքներ են հասցրել իրավապահներին և կիրառել հատուկ գործիք՝ այսպես կոչված սփրեյ։ Ինչպես նաև բնակարանի պատուհանից տարբեր առարկաներ են նետվել ոստիկանության ծառայողների ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Նախարարության տեղեկություններով՝ վտարման ընթացքում հետաքննություն է սկսվել ՔՕ 353 հոդվածով՝ ոստիկանին, հատուկ քրեակատարողական ծառայության աշխատակցին կամ իշխանության այլ ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու և հասարակական կարգի պաշտպանությանը խոչընդոտելու փաստի առթիվ։
«Տեղում հավաքված քաղաքացիները դիտավորությամբ վնասել են Հարկադիր կատարման ազգային բյուրոյին պատկանող ավտոմեքենան, ինչի վերաբերյալ հետաքննություն է սկսվել քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով, ինչը նշանակում է օբյեկտի խմբակային վնասում։ Նշված փաստի առթիվ 2 անձ ձերբակալվել է, և քննչական աշխատանքները շարունակվում են։
Վտարման ընթացակարգի ընթացքում իրավապահների կողմից վարչական կարգով բերման է ենթարկվել ևս 18 անձ՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու և հասարակական կարգը խախտելու համար։
Ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու և նրանց նկատմամբ համապատասխան դատավարական միջոցներ ձեռնարկելու ուղղությամբ ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական բոլոր միջոցառումները»,- ասվում է հայտարարության մեջ։
Այսօր՝ հունվարի 23-ին, առավոտյան հարկադիր կատարման ազգային բյուրոյի աշխատակիցները սկսել են Խատիաշվիլիի ընտանիքին վտարել Կեկելիձեի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանից, ինչի դեմ բողոքել են տեղում հավաքված քաղաքացիները։ Նրանք փակել են շենքի մուտքի երկաթե դուռը, սակայն հարկադիր կատարման ոստիկանության ներկայացուցիչները պարեկային ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների օգնությամբ բացել են դուռը և կարողացել մտնել բնակարան, որից հետո ընտանիքն ու նրանց աջակիցներին ուժի գործադրմամբ հեռացրել են բնակարանից։
Բռնի վտարման ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է։ Նրանցից մի քանիսը պատմել են, որ իրավապահները բնակարան մտնելուց արցունքաբեր գազ են կիրառել։ Հարկադիր կատարման բյուրոն հերքում է դա և նշում, որ «ընդհակառակը, բնակարանում գտնվող անձինք գործընթացը խաթարելու նպատակով հավանաբար պղպեղի սփրեյ են օգտագործել փրկարար ծառայության և հարկադիր կատարողների դեմ, ինչի ժամանակ մի քանի ոստիկան է տուժել»։
Ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին։ Ձերբակալվել է «Մթիս Ամբեբի» և «Վրաստանի լուրեր» լրատվականի գլխավոր խմբագիր Գելա Մթիվլիշվիլին, ում մեղադրանք է առաջադրվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածը խախտելու համար, ինչը նշանակում է իրավապահի օրինական պահանջին չենթարկվել։ Լրագրողը հերքում է ոստիկաններին դիմադրություն ցույց տալը։ Նրա խոսքով՝ ձերբակալությունից հետո իր նկատմամբ բռնություն են գործադրել, իսկ քրեական ոստիկանության աշխատակիցները մեքենայի մեջ փորձել են խեղդել իրեն։
Բնակարանի նախկին սեփականատեր Մարինա Խատիաշվիլին, ով տուժել է հիփոթեքից, ասում է, որ «Վրաստանի բանկից» վարկ է վերցրել 2008 թվականին, սակայն 2013 թվականին, վճարումը մեկուկես ամիս ուշացնելու պատճառով՝ գործն ուղարկվել է դատարան և բանկի աշխատակիցը նրան խորհուրդ է տվել դիմել մասնավոր հիփոթեքային վարկատուի։ Ի վերջո, Խատիաշվիլիների ընտանիքը «Վրաստանի բանկին» 10 տարվա վարկի դիմաց, որը կազմում էր 20 հազար դոլար, 5 տարում վճարել է 43 հազար դոլար, իսկ մասնավոր հիփոթեքային վարկատուին ընդհանուր առմամբ վճարել է 80 հազար դոլար։ Հարկադիր կատարման բյուրոն նախորդ տարիներին մի քանի անգամ փորձել է վտարել ընտանիքին։