Թբիլիսիում՝ Կեկելիձեի փողոցի թիվ 1 բնակարանից Խատիաշվիլիների ընտանիքի վտարումը լուսաբանելու ժամանակ ձերբակալվել է լրագրող, «Մթիս Ամբեբի» և «Վրաստանի լուրեր» լրատվականների գլխավոր խմբագիր՝ Գելա Մթիվլիշվիլին։ Ոստիկանությունը բերման է ենթարկել առնվազն 15 մարդու, նրանցից մի քանիսը տեղափոխվել են Վակեի բաժին, իսկ որոշների գտնվելու վայրը հայտնի չէ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Գելա Մթիվլիշվիլիի խոսքով՝ ձերբակալությունից հետո՝ ոստիկանական մեքենայում քրեական ոստիկանության ներկայացուցիչները փորձել են խեղդել իրեն։ Լրագրողը մեղադրվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 173-րդ հոդվածի խախտման մեջ, որը ենթադրում է անհնազանդություն իրավապահ մարմնի աշխատակցի օրինական պահանջին։
Փաստաբանների տեղեկություններով՝ ձերբակալվածներից մի քանիսի նկատմամբ գործ է հարուցվել քրեական իրավունքի հոդվածներով։
Այսօր՝ հունվարի 23-ին, առավոտյան հարկադիր կատարման ազգային բյուրոյի աշխատակիցները սկսել են Խատիաշվիլիի ընտանիքին վտարել Կեկելիձեի թիվ 1 հասցեում գտնվող բնակարանից, ինչի դեմ բողոքել են տեղում հավաքված քաղաքացիները։ Նրանք փակել են շենքի մուտքի երկաթե դուռը, սակայն հարկադիր կատարման ոստիկանության ներկայացուցիչները պարեկային ոստիկանության և արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության աշխատակիցների օգնությամբ բացել են դուռը և կարողացել մտնել բնակարան, որից հետո ընտանիքն ու նրանց աջակիցներին ուժի գործադրմամբ հեռացրել են բնակարանից։ Բռնի վտարման ժամանակ մի քանի մարդ վիրավորվել է։ Նրանցից ոմանք ասում են, որ իրավապահները բնակարան մտնելուց արցունքաբեր գազ են կիրառել։ Ոստիկանները ֆիզիկական բռնության են ենթարկել նաև իրենց մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողներին։
Բնակարանի նախկին սեփականատեր Մարինա Խատիաշվիլին, ով տուժել է հիփոթեքից, ասում է, որ «Վրաստանի բանկից» վարկ է վերցրել 2008 թվականին, սակայն 2013 թվականին, վճարումը մեկուկես ամիս ուշացնելու պատճառով՝ գործն ուղարկվել է դատարան և բանկի աշխատակիցը նրան խորհուրդ է տվել դիմել մասնավոր հիփոթեքային վարկատուի։ Ի վերջո, Խատիաշվիլիների ընտանիքը «Վրաստանի բանկին» 10 տարվա վարկի դիմաց, որը կազմում էր 20 հազար դոլար, 5 տարում վճարել է 43 հազար դոլար, իսկ մասնավոր հիփոթեքային վարկատուին ընդհանուր առմամբ վճարել է 80 հազար դոլար։ Հարկադիր կատարման բյուրոն նախորդ տարիներին մի քանի անգամ փորձել է վտարել ընտանիքին։