Ուսանողների համար կրկին պարտադիր չի լինի զինվորական ծառայությունը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Գիրչի» կուսակցությունը, որը, որպես իր հիմնադրած ֆիկտիվ կրոնական կազմակերպության քահանա, 36 324 ժամկետային զինծառայողի է ետ պահել պարտադիր զինվորական ծառայությունից, մարտի 11-ին խորհրդարանի շենքի դիմաց ծրագրել է հանրահավաք անցկացնել՝ «Ո՛չ ստրկությանը. բանակը պետք է լինի կամավոր»։ «Գիրչին» հանրահավաքին մեծ թվով ուսանողների է սպասում: Կառավարության կողմից խորհրդարանում նախաձեռնած պաշտպանության նոր օրենսգրքի նախագծով ուսանողի կարգավիճակն այլևս ինքնաբերաբար հիմք չէր հանդիսանա պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգելու համար։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Գիրչիի» ծրագրած հանրահավաքի նախօրեին ՊՆ-ն հայտարարություն է տարածել, ըստ որի՝ օրենքի նախագիծը փոփոխության է ենթարկվելու, իսկ ուսանողների վրա պարտադիր զինվորական ծառայություն չի տարածվելու։

Ինչպես «Վրաստանի լուրերին» են պարզաբանել նախարարությունից, ուսանողները, միայն ցանկության դեպքում, կհամարվեն զորակոչիկների ազգային զինվորական ծառայությունը ավարտած, եթե ամեն տարի արձակուրդների կամ ազատ օրերի հաշվին զինվորական պատրաստություն անցնեն՝ ամռանը 1 ամիս, առաջիկա 4 տարում, կամ կանցնեն կրտսեր սպայական պատրաստության 2-ամյա ծրագիր, որպեսզի կրթություն ստանալուն չխոչընդոտեն, իսկ երբ ուսումն ավարտեն ու դիպլոմ ստանան, նրանց կշնորհվի լեյտենանտի զինվորական կոչում, իսկ եթե չկարողանան ստանալ գիտական ​​աստիճան՝ սերժանտի կոչում: Կամ որոշակի չափանիշների համաձայն՝ կընդգրկվեն արդեն իսկ գործող վարձատրվող տարածքային ռեզերվում և կծառայեն տարեկան 45 օր՝ 4 տարի, որից երեք տարին լրանալուց հետո կհամարվի զորակոչիկների ազգային ծառայությունն ավարտած։ Նշված պայմաններից օգտվելու հնարավորություն կունենան նաև բարձրագույն կրթությամբ ժամկետային զինծառայողները։

Պաշտպանության նախարարությունը պնդում է, որ բոլոր նորակոչիկները կկատարեն միայն ռազմական դեր և կծառայեն պաշտպանության ուժերում՝ անցնելով հիմնական մարտական ​​պատրաստություն (BCT) և հետագա վարժանքներ:

Օրինագծի սկզբնական տարբերակի համաձայն՝ ուսանողներին բանակ կարող էին զորակոչել պատահական ընտրության սկզբունքով (էլեկտրոնային համակարգի միջոցով)։

Պաշտպանության նոր օրենսգրքի նախագծով հոգևորականը/քահանան այլևս չի կարող օգտվել զորակոչվելու հետաձգման իրավունքից:

Պաշտպանության փոխնախարար Գրիգոլ Գիորգաձեի խոսքով, օրենսդրական բացը կվերացվի, և ֆիկտիվ «կրոնական կազմակերպությունների» անազնիվ օգտագործումը բանակից խուսափելու համար կվերացվի։

Կրոնական կազմակերպության հոգևորականը 12-ամսյա այլընտրանքային ոչ զինվորական ծառայություն կանցնի։

Ազգային զինվորական ծառայության են զորակոչվում Վրաստանի 18-ից 27 տարեկան քաղաքացիները:

Օրինագծով փոխվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչման հետաձգման վճարի չափը, և 2000 լարիի փոխարեն (18 ամսով հետաձգում) սահմանվել է 10 000 լարի՝ մեկ տարով հետաձգելու համար։ Անձը կարող է հետաձգման իրավունքից օգտվել միայն մեկ անգամ։ Ըստ այդմ, զորակոչվելու դեպքում նա հաջորդ տարի կրկին կենթարկվի պարտադիր զինվորական ծառայության։

Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության վիճակագրական տվյալների համաձայն՝ 2016-2022 թվականներին պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 774 103 դեպքում, 24 717 մարդ ազատվել է զորակոչից։ Այն դեպքերից, երբ բանակ զորակոչը հետաձգվել է քահանայական ծառայության կամ աստվածաբանական ճեմարանում սովորելու հիմքով, 21-ը եղել են ուղղափառ, 15-ը՝ մահմեդական, 330-ը՝ Եհովայի վկաներ, 36 324-ը՝ «Գիրչի» - «Բիբլիական ազատություն», 2 106՝ Կատակոմբի եկեղեցի, 41՝ այլ: Վերջին 7 տարիների ընթացքում ամենաշատ՝ 286 673 դեպքում բանակ զորակոչվելու հետաձգման պատճառը եղել է ուսանողի կարգավիճակը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):