«Ուժեղ Վրաստանն» այսօր դիմում է ԿԸՀ՝ ընտրացուցակը չեղարկելու մասին դիմումով։ Այս մասին կոալիցիայի առաջնորդները հայտարարել են համատեղ ճեպազրույցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
«Մենք՝ «Ուժեղ Վրաստանը» չենք պատրաստվում լեգիտիմացնել այս խորհրդարանը, քանի որ վստահ ենք, որ այս տեսքով, այս ուժով, փողոցում եղած բողոքի ակցիաներով մենք անպայման հասնելու ենք նոր ընտրությունների, մենք կփոշիացնենք այս խայտառակությունը։ Իշխանություն, որը գրպանը դրեց սահմանադրությունը, օրենքը, մարդու իրավունքները և ամենագլխավորը՝ ձայները։
Մենք այս որոշումը կայացրել էինք, ուղղակի ընթացակարգային առումով սպասում էինք երեկ ի հայտ եկած իրավական քայլերին, չնայած խորհրդարանը ոչ լեգիտիմ է։ Այսօր մենք համապատասխան փաստաթղթերով կդիմենք ԿԸՀ՝ ցուցակները չեղարկելու հետ կապված»,- ասել է Մամուկա Խազարաձեն։
Բացի այդ, ըստ Լևան Ցուցքիրիձեի, կարևոր է, որ «Ուժեղ Վրաստանի» և այլ ընդդիմադիր միավորումների կողմնակիցները «առանց ներկայացուցչության չմնան»։
«Կարևոր է, որ ընդդիմության համագործակցությունը թե՛ միմյանց, թե՛ քաղաքացիական ու հասարակական խմբերի հետ գնա սկզբունքորեն նոր փուլ, դառնա էլ ավելի արդյունավետ, ավելի կազմակերպված ու ավելի ներկայացուցչական։ Ուստի մենք առաջարկում ենք նրանց ստեղծել նոր ներկայացուցչական կառույց, որը կարելի է անվանել այլընտրանքային խորհրդարան։
«Հանուն փոփոխությունների կոալիցիան» երեկ դիմել է ԿԸՀ՝ ընտրացուցակը չեղարկելու պահանջով։ Կոալիցիայի անդամ, Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Մայա Կոպալեիշվիլիի պարզաբանմամբ՝ խորհրդարան ուղղակիորեն դիմելու դեպքում պատգամավորին, ում մանդատը կչեղարկվի, կփոխարինի ցուցակից մեկ այլ պատգամավոր։ «ԿԸՀ-ն երեք օր ժամանակ ունի մեզ պատասխան տալու ցուցակների չեղարկման հետ կապված դիմումից հետո։ Եթե այս ժամկետում պատասխան չստանանք, ցուցակներն ինքնաբերաբար կհամարվեն չեղարկված։ Դրանից հետո կսկսվեն անհատական դիմումների ընթացակարգերը»,- ասել է Կոպալեիշվիլին։
«Վրացական երազանքը» նոյեմբերի 25-ին անցկացրել է 11-րդ գումարման խորհրդարանի առաջին նիստը և ճանաչել բոլոր 150 անդամների լիազորությունները։ ԿԸՀ տվյալներով՝ «Վրացական երազանքը» ընտրություններում ստացել է 89 մանդատ, իսկ ընդդիմությունը՝ 61։
Սահմանադրության համաձայն՝ նորընտիր խորհրդարանի առաջին նիստը նշանակում է նախագահը, սակայն Սալոմե Զուրաբիշվիլին դա չի արել։ Նա բողոքարկել է խորհրդարանական ընտրությունների արդյունքները և, համապատասխանաբար, Սահմանադրական դատարանում բոլոր 150 անդամների ընտրության օրինականությունը։ Սահմանադրագետները բացատրում են, որ խորհրդարանն իրավունք չուներ ճանաչելու այն անձանց լիազորությունները, որոնց ընտրության օրինականությունը վիճարկվում է Սահմանադրական դատարանում։ Նրանց պարզաբանմամբ՝ խորհրդարանի որոշումները համարվում են անօրինական։