Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ որոշակի խումբ այս տարվա հոկտեմբեր-դեկտեմբերին ծրագրում է ապակայունացում և քաղաքացիական անկարգություններ կազմակերպել Վրաստանում, որի վերջնական նպատակը բռնության միջոցով իշխանությունը փոխելն է։ Հակաահաբեկչական կենտրոնի փոխտնօրեն Բաչա Մգելաձեի խոսքով, գործընթացը սկսելու համար ընտրվել է այն ժամանակահատվածը, երբ պետք է հրապարակվեն Եվրահանձնաժողովի միջանկյալ և ԵՄ վերջնական եզրակացությունները՝ կապված Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Անվտանգության ծառայության հայտարարությունը որևէ կոնկրետ ապացույցով չի հիմնավորվում։
«Պետական իշխանությունը տապալել պատրաստվող դավադիրների ակնկալիքը հաշվարկվում է նրանով, որ հրապարակված եզրակացությունը բացասական է լինելու, որն իրենց ձեռքի տակ եղած տեղեկատվական ցանցերով և արհեստականորեն կցված իշխանության «ռուսամետության» կարգախոսով, հող կստեղծի հասարակական անկարգությունների և հետագա խառնաշփոթի համար:
Նշված պլանի հեղինակներից են Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Վանո Մերաբիշվիլիի տեղակալ, ներկայումս Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավարի տեղակալ Գիորգի Լորթքիփանիձեն և նրա ենթակայության տակ գտնվող վրացական ծագումով անձինք, այդ թվում՝ երրորդ նախագահի թիկնազորի նախկին անդամ Միխեիլ Բատուրինը, ինչպես նաև Սաակաշվիլիի մերձավոր շրջապատի անդամ Մամուկա Մամուլաշվիլին՝ Ուկրաինայում գործող «Վրացական լեգեոնի» հրամանատարը։ Հարկ է ընդգծել, որ նշված պլանը նախատեսվում է իրականացնել արտասահմանյան երկրների համակարգմամբ և ֆինանսական աջակցությամբ։
Հաստատված և ճշտված տեղեկություններով՝ Գիորգի Լորթքիփանիձեի կողմից մշակված պլանն իրագործելու համար՝
օգտագործվելու է Ուկրաինայում կռվող վրացական ծագումով բավականին մեծ խումբ և շահագրգիռ կողմերի ազդեցության տակ գտնվող վրացի երիտասարդների մի մասը, որոնց ուսուցումն ու վարժեցումն անցկացվում է լեհ-ուկրաինական պետական սահմանի մոտ։
Հեղափոխական սցենարի համար օգտագործելիք երիտասարդական խմբերը նախապատրաստելու համար օգտագործվում է «Կանվաս» կազմակերպությունը, որի առանցքը «Օտպորի» կազմակերպությունն է։ Հենց այս կազմակերպություններն են ակտիվորեն մասնակցել Սերբիայում նախկինում զարգացած հեղափոխական գործընթացներին, ուստի դրանք պարբերաբար կօգտագործվեն տարբեր երկրներում՝ երիտասարդներին պատրաստելու և ապակառուցողական գործընթացների մեջ ներգրավելու համար։
Նշված անձանց կողմից քննարկվում են իրադարձությունների զարգացման մի քանի սցենարներ, որոնք ներառում են այսպես կոչված «վրանային քաղաքի» ստեղծումը, Վրաստանի կենտրոնական պողոտաների և ռազմավարական օբյեկտների մոտ բարիկադների կառուցումը, կառավարական շենքերի բլոկադան ու բարիկադավորումը, ինչպես նաև այլ անօրինական գործողություններ, որոնք պարունակում են լուրջ սադրանքի տարրեր։ Մասնավորապես, հաստատվում է, որ կազմակերպիչները դիտարկում են Վրաստանում 2014 թվականին Ուկրաինայում անցկացված «Եվրամայդանի» նման սցենարի իրականացման հնարավորությունը։
Հայտնի է նաև, որ Գիորգի Լորթքիփանիձեի և Միխեիլ Բատուրինի կազմակերպած հանրահավաքների վայրում, մասնավորապես այսպես կոչված «վրանային քաղաքի» տարածքում, նախապես ընտրված վրանում կտեղակայվի պայթուցիկ սարք, որը մտադիր են պայթեցնել հանցավոր գործողությունների կազմակերպիչները: Սա, ըստ նրանց հանցավոր ծրագրի, պետք է զոհեր առաջացնի ցույցերին մասնակցող խաղաղ բնակչության և իրավապահ մարմինների ներկայացուցիչների շրջանում։ Ահաբեկչական գործողության դեպքում ապակառուցողական ուժերը հույս ունեն, որ իրավապահների և ցուցարարների միջև տեղի կունենա անկանոն կրակոցներ, ինչը հող կստեղծի հետագա քաղաքացիական բախումների համար։
Տեղեկացնում ենք հանրությանը, որ կազմակերպիչների կողմից նշված սադրանքները առաջին անգամ չէին ծրագրվում Վրաստանի դեմ, թեև նախկինում դրանք կանխվել են իրավապահների արդյունավետ և կանխարգելիչ արձագանքի միջոցով։ Հաշվի առնելով ներկայիս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի մարտահրավերները, ի տարբերություն նախորդ դեպքերի, ներկայիս պլանը շատ ավելի բարձր ռիսկային գործոն է ներկայացնում, որը սպառնում է երկրի անվտանգությանը, ինչպես նաև Վրաստանի սովորական բնակչության կյանքին, բարեկեցությանը և առողջությանը։
Նշված ռիսկերը չեզոքացնելու նպատակով Պետական անվտանգության ծառայությունը իրականացնում է և կիրականացնի բոլոր անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումները՝ համաձայնեցնելով իրավասու այլ գերատեսչությունների հետ։ Նաև լրացուցիչ օպերատիվ տեղեկատվություն ստանալու համար ծառայությունը նշված խնդրի առնչությամբ դիմում է գործընկեր երկրների համապատասխան գերատեսչություններին»,- ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։