Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության հետ կապ ունեցող օտարերկրյա քաղաքացու է ձերբակալել։ ՊԱԾ-ի հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար Բաչա Մգելաձեն այսօր կայացած ճեպազրույցում հերքել է թուրքական ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե ահաբեկիչները Վրաստանում վարժանքներ էին անցնում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 4 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
«Մենք միանշանակ բացառում ենք արտասահմանյան ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը Վրաստանի տարածքում ահաբեկչական նպատակներով ռազմաուսումնական և ուսումնական բազաների առկայության մասին։ Այստեղ չկան ուսումնամարզական ճամբարներ, տեղի չի ունենում ահաբեկիչների ու մարտիկների պատրաստություն։
Ասեմ ավելին, ՊԱԾ-ում տևական ժամանակ հետաքննություն է ընթանում: Այս հետաքննության շրջանակներում մենք ձեռք բերեցինք լայնածավալ և տագնապալի տեղեկություններ, որոնցով անհապաղ կիսվեցինք մեր գործընկերների հետ։ Բացի այդ, մենք տեղեկությունը տրամադրել ենք թուրքական կողմին և, համապատասխանաբար, մեր տրամադրած տեղեկության հիման վրա Թուրքիայի հակաահաբեկչական ծառայությունը և տարբեր ստորաբաժանումներ երեկ՝ մայիսի 5-ին, լայնածավալ հակաահաբեկչական գործողություն են իրականացրել Թուրքիայի երկու տեղամասերում»,- ասել է Բաչա Մգելաձեն։
Մայիսի 5-ին թուրքական մի շարք լրատվամիջոցներ հաղորդել են, որ Թուրքիայի ոստիկանության և Ազգային հետախուզական կազմակերպության կողմից միաժամանակ 23 նահանգներում իրականացված հակաահաբեկչական գործողության արդյունքում 74 կասկածյալ է ձերբակալվել։ Լրատվամիջոցների հետաքննության արդյունքում ձեռք բերված տեղեկության հիման վրա «Իսլամական պետությունը» նոր կառույց է ստեղծել Թուրքիայում, որն ակտիվ է նաև Վրաստանում և Ադրբեջանում։ «Անադոլու» պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քարոզչական գործունեության արդյունքում ստեղծված «Ջիհադ խմբավորման» անդամները ռազմական պատրաստություն են անցել Վրաստանում, որից հետո ուղարկվել են հակամարտության գոտիներ, աշխատել են Սիրիայում և Վրաստանում։ Հետաքննության շրջանակներում տրվել է ընդհանուր առմամբ 92 ձերբակալման օրդեր։ Կասկածյալները հիմնականում տեղակայված են եղել Դիարբեքիրում։
Վրաստանի պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ իրենց և ազգային հակաահաբեկչական համակարգում ներգրավված իրավասու գերատեսչությունների մասնակցությամբ իրականացված գործողության արդյունքում բացահայտվել է «Իսլամական պետության» գործունեություն տարբեր օտար երկրների տարածքում: Ձեռք է բերվել էլեկտրոնային տեղեկություն կրող սարք, որից հանվել են ԱՄՆ-ի և Եվրոպայի մայրաքաղաքների ռազմավարական օբյեկտների արբանյակային լուսանկարներ։ ՊԱԾ-ը հայտարարում է, որ բացահայտվել են ահաբեկչական կազմակերպության հետ կապի մեջ գտնվող անձինք, կապի ձևերը, մեթոդները, հետաքրքրության ոլորտները և հարձակման հնարավոր օբյեկտները Վրաստանից դուրս։
Անվտանգության ծառայությունը Վրաստանում ձերբակալված օտարերկրյա քաղաքացու մասին լրացուցիչ տեղեկություններ չի հայտնում։
