Հակաարևմտյան հայտարարություններով հայտնի պատգամավոր, «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» ռուսական օրենքի համահեղինակ Դիմիտրի Խունդաձեի փեսան անօրինական ճանապարհով մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Միրիան Օքրոպիրիձեի՝ ԱՄՆ մեկնելու համար վիզա չունենալու փաստը «Պիրվելի» հեռուստաընկերությանը հաստատել են նրա մայրը՝ Էլիսո Օքրոպիրիձեն և կինը՝ Թիկա Խունդաձեն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Պիրվելիի» տեղեկություններով՝ Միրիան Օքրոպիրիձեն մարտի սկզբին արձակուրդ է վերցրել, սակայն աշխատանքի չի վերադարձել։ Նա հավանաբար ԱՄՆ է հասել Մեքսիկայի տարածքով։
«Հայրս էլ է դժգոհ ամուսնուս որոշումից, ես էլ եմ դժգոհ, չէի ուզում, որ գնար այստեղից, չնայած դա իր որոշումն էր։ Նա վիզա չի ունեցել։ Ես չգիտեմ, թե կոնկրետ ինչպես է գնացել: Իմ հարաբերություններն ամուսնուս հետ մեր անձնական կյանքն է։ Դա իր անձնական որոշումն էր։ Ես, իմ ընտանիքը և հայրս նույնպես դժգոհ ենք դրանից, քանի որ նա որևէ պատճառ չուներ թողնելու բավականին լավ պաշտոնը և մեկնելու Ամերիկա»,- ասել է Թիկա Խունդաձեն։
Միրիան Օքրոպիրիձեն տասը տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարության Ազգային անտառային գործակալությունում։ 2013 թվականի մայիսին, երբ «Վրացական երազանքից» Դիմիտրի Խունդաձեն ընտրվեց Մցխեթայի մեծամասնական պատգամավոր, Միրիան Օքրոպիրիձեն նշանակվեց Անտառային գործակալության Մցխեթա-Մթիանեթիի տարածաշրջանային ծառայության ղեկավար, իսկ վերջին տարիներին նա Քվեմո Քարթլիի անտառտնտեսության ղեկավարն էր։ Նրա կինը՝ Թիկա Խունդաձեն, Մցխեթայի մունիցիպալիտետի քաղաքապետի խորհրդականն է։
«Պիրվելի» հեռուստաընկերության աղբյուրի փոխանցմամբ՝ Դիմիտրի Խունդաձեի փեսան մինչ Ամերիկա փախչելը խնդիրներ է ունեցել աշխատավայրում, մասնավորապես, բացահայտվել է փայտանյութի ապօրինի վաճառքի ենթադրյալ հովանավորչության մեջ։
Դիմիտրի Խունդաձեն «Վրացական երազանքը» ձևականորեն լքած պատգամավորներից է, ովքեր ստեղծել են «Ժողովրդի ուժը» շարժումը և խորհրդարանում նախաձեռնել՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը։ Խորհրդարանական մեծամասնությունը 78 պատգամավորի աջակցությամբ մարտի 7-ին առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, որին հաջորդեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր Ռուսթավելիի պողոտայում։ Ներքին գործերի նախարարությունը արցունքաբեր գազով, ջրցան մեքենաներով և այլ միջոցներով ցրեց խաղաղ ցուցարարներին։ Հանրահավաքը ցրելու ժամանակ ստացած վնասվածքի հետևանքով ցուցարարներից մեկը կորցրել է մեկ աչքի տեսողությունը։ Առողջապահության նախարարությունը դեռ տեղեկություն չի հրապարակել, թե քանի ցուցարար է տուժել։ Ոստիկանությունը վարչական կարգով ձերբակալել է 133 քաղաքացու, իսկ մեկին՝ քրեական կարգով։ Ներքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ շարունակվում է բռնության դեպքերի հետաքննությունը Քրեական օրենսգրքի 353 պրիմա և 187 հոդվածներով, որոնք վերաբերում են ոստիկանների վրա հարձակումներին և այլոց գույքին վնասելուն։ Քաղաքացիների բողոքի արդյունքում «Վրացական երազանքը» ստիպված եղավ հրաժարվել ռուսական օրենքից և մարտի 10-ին այն երկրորդ ընթերցմամբ մերժվեց, իսկ երկրորդ օրինագիծը հետ կանչվեց խորհրդարանից։