Ցուցահանդեսի կուրատոր Քեթի Շավգուլիձեն կանչվել է ոստիկանություն և հարցաքննվել նկարիչ Սանդրո Սուլաբերիձեի՝ ազգային պատկերասրահի պատին արած գրության պատճառով։ Շավգուլիձեի խոսքով, իրավապահներին հետաքրքրել է, թե ինչով կարող է պայմանավորված լինել նկարչի արարքը, ով հանել է սեփական աշխատանքը, փոխարենը պատին մակագրություն է թողել՝ «Արվեստը կենդանի է և անկախ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
«Նախ հարցրին, թե ինչպես է տեղի ունեցել մեր շփումը, որտեղից ենք ես ու Սանդրոն ճանաչում իրար, ինչպես ենք պատրաստվել ցուցահանդեսին։ Քանի որ ես կուրատորն եմ, պատասխանատու եմ արվեստագետների ցանկի համար, այն կազմել եմ ես և իմ որոշմամբ ցուցակում ընդգրկվել է նաև Սանդրոն։ Ինձ հարցրին, թե որն է հավանական պատճառը։ Սանդրոն ինձ ասաց, որ դա կապված չէ այս ցուցահանդեսի հետ»,- ասել է Քեթի Շավգուլիձեն «TV Պիրվելիի» եթերում։
Շալվա Ամիրանաշվիլիի անվան արվեստի պետական թանգարանի տվյալներով՝ նկարչի կողմից ազգային պատկերասրահին հասցված վնասի հետևանքները վերացվել են։
«Փետրվարի 4-ին Դիմիտրի Շևարդնաձեի անվան Վրաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Աթինաթի» մշակույթի կենտրոնի «Ինքնադիմանկար հայելու հետ» ցուցահանդեսը (կուրատոր՝ Քեթևան Շավգուլիձե)։ Ցուցահանդեսի բացման ժամանակ ցուցահանդեսին մասնակցող նկարիչներից Սանդրո Սուլաբերիձեն մտափոխվել է ցուցահանդեսին մասնակցելիս (իր գործը հանել է պատից) և մակագրություն է արել ներկով՝ դրանով իսկ վնասելով ազգային պատկերասրահի ցուցահանդեսային տարածքի ցուցասրահի պատը։ Այս պահին «Աթինաթի»-ի կողմից վերականգնվել է պատի սկզբնական տեսքը, և ցուցահանդեսն ընթանում է նորմալ պայմաններում։
Ներքին գործերի նախարարությունը մինչ այժմ չի պարզաբանել, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով է հետաքննություն սկսվել այն փաստով, որ նկարիչը պատկերասրահի պատին մակագրություն է արել։
Թեա Ծուլուկիանիի՝ մշակույթի նախարար նշանակվելուց հետո (2021թ. մարտ), մշակույթի նախարարության ենթակա հաստատություններում վերակազմակերպումներ և լայնածավալ փոփոխություններ են իրականացվել: Տասնյակ աշխատակիցներ, որոնք լիակատար հնազանդություն չեն ցուցաբերել ղեկավարներին, ազատվել են աշխատանքից։
