Եվրախորհրդարանի անդամներ Թայս Ռոյտենը, Վիոլա ֆոն Կրամոնը, Պետրաս Ավստրևիչուսը և Միրիամ Լեքսմանը Վրաստանի խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի կողմից ռուսական օրենքի երրորդ ընթերցմամբ ընդունումից հետո կոչ են անում Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական միության արտաքին հարաբերությունների և անվտանգության գերագույն ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելին՝ սկսել նպատակաուղղված պատժամիջոցներ պատրաստել նրանց դեմ, ովքեր երկիրը հեռացնում են եվրոպական ապագայից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Ժոզեֆ Բորելիին ուղարկված նամակում կարդում ենք, որ հաշվի առնելով այսօր առավոտյան Վրաստանում տեղի ունեցած իրադարձությունները՝ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի հնարավոր շուտափույթ ընդունումը և Վրաստանի ազատ եվրոպամետ ժողովրդին աջակցելու անհրաժեշտությունը, Եվրախորհրդարանի պատգամավորներն ունեն հետևյալ հրատապ հարցերը.
- Մայիսի 27-ին կայանալիք Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստից առաջ Եվրահանձնաժողովի բարձր ներկայացուցիչը/փոխնախագահը կառաջարկի՞ նպատակաուղղված կանխարգելիչ միջոցներ պարոն Իվանիշվիլիի, պարոն Կոբախիձեի և պարոն Պապուաշվիլիի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի բոլոր անդամների դեմ, ովքեր սատարում են արտաքին ազդեցության թափանցիկության օրենքը և Վրաստանի նախագահի պոտենցիալ վետոյի չեղարկումը։
- Բարձր ներկայացուցիչը/փոխնախագահը և Հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով Եվրոպական հանձնակատարը կհանձնարարե՞ն Եվրոպական արտաքին գործողությունների ծառայությանը (EEAS) և Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինությանը (DG NEAR) դադարեցնել ցանկացած բարձր մակարդակի համագործակցություն Վրաստանի կառավարության հետ, եթե դա չի վերաբերում օրենքի չեղարկմանը, այդ թվում ֆինանսական աջակցությունը վերաբաշխելով վրացական քաղաքացիական հասարակության ամրապնդմանը և ձեռնպահ մնալով ԵՄ անդամակցության բանակցությունների մեկնարկից, քանի դեռ օրենքը ուժի մեջ կլինի:
- Արդյո՞ք բարձր ներկայացուցիչը/փոխնախագահը պարտավորվում է օրենքի ընդունումից անմիջապես հետո ետ կանչել ԵՄ-ում Վրաստանի դեսպանին՝ արտահայտելու ԵՄ-ի դատապարտումը և տեղեկացնելու վերը նշված միջոցները ձեռնարկելու իր մտադրության մասին, արդյո՞ք ԵՄ դեսպանի խորհրդատվությունների համար կանչելը կդիտարկվի:
Խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովի նիստում այսօր՝ մայիսի 13-ին, երրորդ ընթերցմամբ քննարկվել և հավանության է արժանացել «Վրացական երազանքի» նախաձեռնած ռուսական օրենքը։ Ընդդիմությունը չի կարողացել մասնակցել նիստին, որը տևել է մեկ րոպե։
Հանձնաժողովի նիստի նախորդ գիշերը քաղաքացիներն անցկացրել են խորհրդարանի մոտ։ Վաղ առավոտյան իշխանությունը ցրել է նրանց խաղաղ ցույցը և ազատել խորհրդարանի մուտքերը, որպեսզի «Վրացական երազանքի» պատգամավորները մտնեն օրենսդիր մարմին։ Ներքին գործերի նախարարությունը հավաքի ժամանակ ձերբակալել է 20 հոգու։ Նրանցից մի քանիսին դաժան ծեծի են ենթարկել հատուկ ջոկատայինները։
Իշխող կուսակցությունը մտադիր է մայիսի 14-ի լիագումար նիստում երրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունել ռուսական օրենքը։