ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ կիրառելուց հետո Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի հաշիվները վրացական բանկերում սառեցվել են։ Ազգային բանկի տվյալներով՝ սահմանափակվել է Փարցխալաձեի հասանելիությունը ակտիվներին և ֆինանսական գործարքների իրականացումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Թրամփը առավելագույն ճնշում է գործադրելու Իրանի և Իրանի դաշնակից Իվանիշվիլիի ռեժիմի վրա․ Ուիլսոն
- 4 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 5 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 6 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
«Ինչպես հայտնի է, 2022 թվականի փետրվարի 26-ից, Վրաստանի Ազգային բանկի հանձնարարականի համաձայն, Վրաստանի ֆինանսական հաստատությունները լիովին կգործեն՝ համաձայն ԱՄՆ-ի, Եվրամիության և Մեծ Բրիտանիայի կողմից Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառված ֆինանսական պատժամիջոցների։ Պատժամիջոցների պահանջների կատարման միասնական մոտեցումներ սահմանելու և համապատասխան վերահսկողական մեխանիզմների ներդրման նպատակով Վրաստանի Ազգային բանկի նախագահի 2023 թվականի օգոստոսի 4-ի թիվ 208/04 հրամանով հաստատվել է «Վրաստանի Ազգային բանկի վերահսկողության ներքո գտնվող հաշվետու անձանց կողմից պատժամիջոցների ռեժիմի կիրառման կանոնները»:
Վերոնշյալ հանձնարարականի և կանոնի համաձայն՝ Վրաստանի ֆինանսական հատվածին հանձնարարվել է, ի թիվս այլ բաների, հաշվի առնել ԱՄՆ գանձապետարանի արտաքին ակտիվների վերահսկման գրասենյակի (OFAC) կողմից սահմանված պահանջները՝ կապված պատժամիջոցների ենթարկված անձանց ցուցակում (SDN list) ընդգրկված անձանց, որը ենթադրում է պատժամիջոցի ենթարկված անձանց ակտիվների հասանելիության և գործարքների կատարումը սահմանափակելու ֆինանսական միջոցներ: Պատժամիջոցի ենթարկված անձին սահմանափակվում է ինչպես միջոցների տնօրինումը, այնպես էլ բոլոր տեսակի ֆինանսական գործառնություններ իրականացնելու հնարավորությունը։
Հիշեցնում ենք, որ Վրաստանի ֆինանսական հատվածը գործում է պատժամիջոցների ռեժիմներով սահմանված պահանջներին լիովին համապատասխան։ Ֆինանսական պատժամիջոցներին համապատասխանեցնելու նպատակով Ազգային բանկում ստեղծվել է հատուկ բաժին, որը վերահսկում/մշտադիտարկում է նշված գործընթացը։ Նշենք, որ միջազգային կազմակերպությունները դրական են գնահատում այս ուղղությամբ Ազգային բանկի ձեռնարկած քայլերը»,- լրատվամիջոցներին հայտնել են Ազգային բանկից։
Սեպտեմբերի 14-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Օթար Փարցխալաձեի նկատմամբ։ Պետդեպարտամենտի փաստաթղթում Փարցխալաձեն նշվում է որպես վրացի-ռուս օլիգարխ, ում հետ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (FSB) աշխատել է վրաց հասարակության և քաղաքականության վրա հօգուտ Ռուսաստանի ազդելու համար:
Օթար Փարցխալաձեն Վրաստանի գլխավոր դատախազն է եղել 2013 թվականի նոյեմբերից դեկտեմբերը ներառյալ:
