Պայքար՝ Ռիոնիի հովտում անվտանգ ճանապարհի համար

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Նամոխվանի ՀԷԿ-երի կասկադի կառուցման նախագիծն է հիմնական պատճառը, որ նրանք չեն կառուցում Ռիոնիի հովտի ճանապարհը և միտումնավոր դատարկում են Զեմո Իմերեթիի և Լեչխումիի գյուղերը։ Կառավարությունը կարծում է, որ որքան քիչ մարդ մնա այս հովտում, այնքան ավելի քիչ խնդիրներ կունենան ՀԷԿ-երի կասկադի կառուցման հետ կապված, եթե նորից փորձեն»,- Վարլամ Գոլեթիանին, «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» շարժման այլ անդամների և տեղի բնակիչներ հետ միասին, չորս ամիս է, ինչ ակցիա է անցկացնում Ալպանա գյուղում․ միակ խնդրանքն է, որպեսզի իշխանությունը անվտանգ ճանապարհ կառուցի, որին տեղացիները չեն արժանացել Զվիադ Գամսախուրդիայի նախագահությունից հետո։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Քութայիսի-Ալպանա-Մամիսոն ճանապարհից, որն անցնում է Ծղալտուբոյի և Ցագերիի գյուղերով, օգտվում են ոչ միայն Իմերեթիի և Լեչխումիի, այլև Ռաճայի և Քվեմո Սվանեթիի բնակիչները։ Այս ճանապարհով են երթևեկում նաև Քութայիսիի, Օնիի և Ամբրոլաուրիի մարդատար միկրոավտոբուսները։ Ճանապարհը կարճ է և հետևում է Ռիոնի գետին։ Ռաճա բարձրանալու համար պարտադիր չէ անցնել Նաքերալայի կամ Շքմերիի լեռնանցքով։ Նույնիսկ ձմռանը այն միշտ բաց է, թեև դրա անխնամ վիճակը անհանգստություն է պատճառում ուղևորներին և առավել ևս՝ ճանապարհին ապրողներին։ Երբ մեքենան անցնում է, հովտի գյուղերը ծածկվում են փոշով։

«Երբ որևիցե պաշտոնյա նստի մեքենան ու անցնի այդ ճանապարհը, կտեսնի, թե ինչ է կատարվում։ Իսկապես դժոխք է: Այլ բառ չես կարող ասել: Երբ վերջապես իջնում ​​ես, խիճ ես ուտում։ Փոշու մասին ոչինչ չեմ ասում»,- մեզ ասում է Վարլամ Գոլեթիանին։

Մեքվենա գյուղում անձրևն այլևս չի ուրախացնում նույնիսկ ամառվա շոգ օրերին։ Ճանապարհից ներքև գտնվող տներն ու բակերը, որոնք տասնյակ տարիներ մնացել են առանց ջրահեռացման ուղիների, ողողված են ձորերի, ապա՝ ճանապարհի ջրով։

«Եթե հիվանդ մարդ ես տեղափոխում, Աստված բոլորին պահապան լինի, կարող է ողջ չհասնի քաղաք», - Մակա Սուլաձեն մեկն է Մեքվենայում ապրող երեք ընտանիքներից, ովքեր նախորդ տարիներին իրենց տները չեն վաճառել Նամոխվանի ՀԷԿ-ի կասկադի շինարարական ընկերությանը։ Հասարակական բողոքի արդյունքում հսկա հիդրոէլեկտրակայանի նախագիծը տապալվեց, և հովտի զգալի հատվածն այլևս ջրի տակ չմնաց, նույնիսկ նրանք, ովքեր իրենց տները վաճառեցին «Էնկա» ընկերությանը, դեռևս ապրում են գյուղերում։ Այնուամենայնիվ, Մական որպես պատճառներից մեկը, թե ինչու տեղի բնակչությունը ակտիվորեն չի պահանջում ճանապարհի վերականգնում, նշում է վախը. «Տներն այլևս իրենց չեն պատկանում ու զգուշանում են, որ չպահանջեն ազատել։ Մինչ նրանք այստեղ են, խնամում են հողամասը, այգին ու բերք են աճեցնում»։

Մեքվենայից վերև, արդեն Լեչխումիի գյուղերում՝ Տվիշի, Քորենիշի, Օրխվի, որը միկրոգոտի է և հայտնի է Ցոլիկաուրի խաղողով ու գինով, ավելի շատ մարդիկ են մնացել։ Ավելի շատ մարդիկ, ովքեր տեղափոխվել են Քութայիսի, հանգստյան օրերին փորձում են խնամել իրենց ծնողների տները և հին կամ նորակառույց խաղողի այգիները։ Նման ճանապարհը նրանց համար գլխավոր խնդիրն է։

Քորենիշիի բնակիչ Նուգզար Գոդոլաձեի կինն ու երեխաները Քութայիսիում են, շաբաթը մի քանի անգամ նա ստիպված է բարձրանալ Լեչխումի և վերադառնալ։ «Երեխաներին վախով եմ տեղափոխում այս ճանապարհով, քանի որ վախենում են, որ ինձ հետ ինչ-որ բան կլինի։ Սողանք է, պետք է նայել։

Եթե ​​դիմացից մեքենա է գնում, այնպիսի փոշի է, ես ոչինչ չեմ տեսնում և վախենում եմ, որ գետը կընկնեմ։ Ես ռիսկի եմ դիմում և վերջին շրջանում երեխաներիս ավելի ու ավելի քիչ եմ տանում»:

- Նուգզարին էլ է այս ակցիայի մասնակիցը, հիմա, երբ Ալպանայում վրան են խփել։ Վրան են խփել, քանի որ ոչ տեղական, ոչ էլ կենտրոնական իշխանությունը ոչինչ չեն արել, նույնիսկ չեն պատասխանել՝ Ռիոնիի հովտի ճանապարհի վերականգնում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։

Դրանից հետո պայքարի փորձ ունեցող «Հանուն Ռիոնիի հովտի փրկության» շարժման անդամները փակել են Ալպանի ճանապարհը, որտեղ կառավարությունը կառուցում է բարձրավոլտ բաշխիչ մեծ կայան։ Բողոքի ցույցի մեկնարկից չորս ամիս անց հարցը մնում է նույնը՝ մինչև Ռիոնի հովտի ճանապարհի կապիտալ վերականգնումը չսկսվի՝ Նամոխվանիից, որտեղ ավարտվում է ասֆալտապատ ճանապարհը, մինչև Ալպանա, որտեղ ավարտվում է գրունտային ճանապարհը՝ ընդհանուր 27 կիլոմետր, տեղի բնակչությունը բեռնատարներին թույլ չի տա անցնել դեպի բարձր լարման կայանի շինհրապարակ։

Մեկ ամիս առաջ Ռաճա-Լեչխումի-Քվեմո Սվանեթիի նահանգապետարանը հայտարարել էր, որ ավտոճանապարհների վարչությունը մոտ ապագայում կսկսի Քութայիսի-Ալպանա-Մամիսոն ճանապարհի վերականգնումը (22-րդ կմ-ից մինչև 49-րդ կմ): «Մրցույթն արդեն ավարտված է։ Ընթացքի մեջ է լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման փուլը, որից հետո կկնքվի պայմանագիրը»,- ասված է նահանգապետարանի հաղորդագրությունում։

Գործը վերաբերում է հունիսի 12-ին հայտարարված 80 միլիոնանոց մրցույթին։ Այն ունեցել է միան մեկ մասնակից՝ «Նյու ռոուդ» ՍՊԸ-ն, որը ճանաչվել է հաղթող։ Պայմանագրի համաձայն՝ ընկերությանը հանձնարարված է այս գումարով ճանապարհային աշխատանքներ իրականացնել Իմերեթիի, Ռաչա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի տարածաշրջանների միջազգային և ներքին ավտոճանապարհներին։ Պայմանագրում գրված չէ, թե ճանապարհային վարչությունը որ ճանապարհին, ինչ աշխատանքներ կհանձնարարի ընկերությանը կատարել։ Պայմանագրի ժամկետը մինչև 2027 թվականն է։ 80 միլիոնից «Նյու ռոուդը» այս տարի կստանա 20 միլիոնը, 30 միլիոնը՝ հաջորդ տարի, 20 միլիոնը՝ 2026 թվականին, իսկ մնացած 10 միլիոնը՝ 2027 թվականին։

Ճանապարհների վարչությունը չի պարզաբանում, թե երբ կսկսվի Ռիոնիի հովտի ճանապարհի վերականգնումը։ Եթե ​​շուտով դա տեղի չունենա, տեղի բնակչությունը կարող է դիմել դատարան՝ անվտանգ ճանապարհ կառուցելու հարցով։

2020 թվականին Շովիի հանգստավայրում առանց մրցույթի հենց «Նյու ռոուդին» է հանձնվել Բուբա գետի պատնեշի աշխատանքների նախագիծը։ Իր հերթին «Նյու ռոուդը» աշխատանքներն իրականացնելու համար վարձել է փորձ չունեցող «Բիպի տրանս»-ին, որի սեփականատերը «Վրացական երազանքից» Վանի սակրեբուլոյի անդա Բիճիկո Պաիկիձեն է, ով հանդիսանում է Պետական անվտանգության ծառայության ղեկավար Գրիգոլ Լիլուաշվիլիի քավորը։ Ուղիղ երկու ամսում ընկերությունը պետք է մաքրեր ու խորացներ գետի հունը, պատնեշներ կառուցեր մեծ քարերով։ Աշխատանքների վերջնաժամկետը կրկնապատկվել է։ Չնայած դրան, ընկերությունը չի ավարտել քոթեջների մոտ պատնեշի կառուցումը։ 2023 թվականի օգոստոսի 3-ին սելավը դուրս է եկել հենց այն տարածքից, որտեղից ՊԱԾ պետի քավորը պատնեշ չի կառուցել։ Աղետի հետևանքով զոհվել է 33 մարդ։ Նա պատասխանատվության չի ենթարկվել, ընդհակառակը, 2023-ի վերջին նրան տրվել է 21 միլիոնանոց նոր նախագիծ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):