«Քաղաքացիներ» կուսակցության անդամ, պատգամավոր Քեթևան Թուրազաշվիլին խորհրդարանի լիագումար նիստում արձագանքել է «Վրացական երազանքի» նախաձեռնությանը, որը նախատեսում է «ԼԳԲՏ քարոզչությունն արգելելու» օրինագծի նախապատրաստում։ Պատգամավորի խոսքով՝ նման ոչինչ չտվող նախաձեռնություններով երկրում առկա իրական խնդիրները կոծկվում են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Թուրազաշվիլին լուրջ խնդիրների թվում նշել է կանանց սպանությունները, թմրանյութերից երիտասարդների կախվածությունը և պեդոֆիլիան։
«2022 թվականին սպանվել է 21 կին։ 2023 թվականի առաջին կիսամյակի տվյալներով՝ սպանվել է 13 կին։ 2024 թվականի հունվարի 10-ին քնած կնոջը սպանել է ամուսինը, իսկ փետրվարի 28-ին՝ մի քանի օր առաջ, դաժանաբար սպանվել է 21-ամյա մի աղջիկ։ Որոշ դեպքերում նկատվում է թմրանյութերից կախվածություն։ Երիտասարդների մի մասը մտավոր և հոգեկան առողջության խնդիրներ ունեն։ Նրանց հասանելի են բոլոր տեսակի թմրանյութերը, և ցավոք, երկրում չկա արդյունավետ մեխանիզմ այս ամենը կանխելու համար։ Սարսափելի վիճակ է շենքերի մուտքերում, բակերում, պուրակներում։ Այս ամենի մեջ առողջ ապրելակերպն անհասանելի է մեր երիտասարդության համար։
Մեկ այլ սարսափելի հանցագործություն, որը ծաղկում է Վրաստանում, պեդոֆիլիան է: Շաբաթ չի անցնում, որ սահմռկեցուցիչ տեղեկություններ չտարածվեն, որտեղ զոհերը 5, 9, 10, 11 տարեկան երեխաներ են։ Այստեղ նույնպես, ինչպես ֆեմիցիդների դեպքում, գործ ունենք անառողջ հոգեվիճակի հետ, և փոխանակ կառավարությունն ու համապատասխան կառույցները պայքարեն այս շատ ծանր իրողության դեմ, երեխաներին սովորեցնեն գոնե ճանաչել բռնություն գործադրողին և այլ կոնկրետ քայլեր ձեռնարկեն իրավիճակը շտկելու համար, նախատեսում են կեղծ լիբերալիզմի դեմ պայքարել։ Նման ոչինչ չտվող նախաձեռնությունները կոծկում են իրական խնդիրները, որոնք ամեն օր անհանգստացնում են այս երկրի քաղաքացիներին։
Դրա համար էլ «Վրացական երազանքի» իշխանությունը սպառվել է, այն չի կարող նոր բան առաջարկել հասարակությանը, և անհրաժեշտ է այս իշխանությունը փոխել ընտրությունների միջոցով։ Բացարձակապես կապ չունի, թե այս ամենի մասին ինձ ինչ կպատասխանի «Վրացական երազանքի» ցանկացած դեմագոգ պատգամավոր։ Ցավոք սրտի, այս ծանր իրավիճակը չի փոխվում այս պատասխաններով»,- ասել է Քեթևան Թուրազաշվիլին։
Փետրվարի 29-ին «Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ կուսակցության որոշմամբ կպատրաստվի օրենսդրական նախաձեռնություն, որը «կպաշտպանի հասարակությանը կեղծ ազատական գաղափարախոսությունից և դրա անխուսափելի վնասակար հետևանքներից»։ Մդինարաձեն ասում է, որ «ԼԳԲՏ քարոզչությունը կործանարար է ապագա սերունդների համար»։
«ԼԳԲՏ քարոզչությունն» արգելող օրենք գործում է Ռուսաստանում։