Վրաստանի կառավարության որոշմամբ «Արտադրիր Վրաստանում» գործակալության «Բիզնես ունիվերսալ» բաղադրիչին ավելացվել է ևս մեկ տնտեսական գործունեություն՝ էլեկտրաէներգիայի արտադրությունը։ Այս տնտեսական գործունեության շրջանակներում վարկից/լիզինգից օգտվելու համար պարտադիր է, որ կայանը արտադրի արևային, հողմային կամ հիդրոէներգիա, և դրանց դրվածքային հզորությունը չպետք է գերազանցի 0․5 ՄՎտ-ը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
«Այս ծրագիրը կակտիվացնի Վրաստանում փոքր ՀԷԿ-երի կառուցումը, ինչը մի կողմից կարևոր է մեր էներգետիկ անկախության ճանապարհին, իսկ մյուս կողմից՝ երկրում կստեղծվի լրացուցիչ ունեցվածք, աշխատատեղեր և եկամուտներ» - ասել է էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի առաջին տեղակալ Ռոմեո Միքաուտաձեն։
Նրա խոսքով, այս ծրագրի շրջանակներում գործակալությունում արդեն իսկ նախաձեռնվել է մեկ նախագիծ։ Նախարարի առաջին տեղակալն ակնկալում է, որ մի քանի տասնյակ ծրագրեր կիրականացվեն։
«Բիզնես ունիվերսալի» նպատակն է զարգացնել ձեռներեցությունը Վրաստանում, աջակցել ձեռնարկատիրական սուբյեկտներին, դյուրացնել նոր ձեռնարկությունների ստեղծումը, դյուրացնել առկա ձեռնարկությունների ընդլայնումն ու վերազինումը, ինչպես նաև բարձրացնել մասնավոր հատվածի մրցունակությունը՝ ֆինանսների հասանելիության ավելացմամբ: «Բիզնես ունիվերսալ» ծրագրի շրջանակներում, բացի փոքր էներգետիկայից, ֆինանսավորվում են այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են արդյունաբերությունը, հյուրանոցային արդյունաբերությունը, բալնեոլոգիական հանգստավայրերը, տուրիստական ծառայությունները, ագրո և էկոտուրիզմի արդյունաբերությունը։
Լիզինգը ֆինանսավորման ամենատարածված ձևերից մեկն է, որն օգտագործվում է ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց կողմից: Ակտիվների շատ մեծ մասը (գործարան, սարքավորումներ, շինտեխնիկա, մեքենաներ և այլն) ձեռք է բերվում հենց լիզինգի միջոցով։ Լիզինգային ընկերությունը կգնի ձեր ուզած ակտիվը տեղական կամ օտարերկրյա մատակարարից/արտադրողից և կփոխանցի ձեզ՝ օգտագործելու համար՝ ամսական լիզինգային վճարումների դիմաց։ Վարձակալության ժամկետի ավարտից հետո, երբ դուք վճարեք բոլոր վճարները, նշված ակտիվն ավտոմատ կերպով կփոխանցվի ձեր սեփականությանը:
