Բացարձակ մարտերի առաջնության (UFC) Վրաստանի չեմպիոն Մերաբ Դվալիշվիլին ասում է, որ բարեգործությանը կնվիրաբերի մեկ միլիոն լարին, որը, վարչապետ Իրակլի Կոբախիձեի խոսքով, իրեն կտրամադրվի որպես պետության կողմից պարգև։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թրամփի խոսքով՝ հանածոների վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար փետրվարի 28-ին կհանդիպի Զելենսկիի հետ
- 2 Իռլանդիայից արտաքսվել է Վրաստանի 32 քաղաքացի
- 3 Հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների գրանցումը կսկսվի մարտի 10-ից
- 4 Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան Վալերի Զալուժնին ասել է, որ ԱՄՆ-ը «քանդում է» աշխարհակարգը
- 5 «Բիթքոյնի գործով» Բաչիաշվիլիի նկատմամբ կիրառված գրավը դատարանը փոխարինել է կալանքով
- 6 Պուտինը շնորհավորել է Գյունբային օկուպացված Աբխազիայի այսպես կոչված նախագահ ընտրվելու կապակցությամբ
Դվալիշվիլին ասել է, որ ցանկանում է Վրաստանում բացել ջիու-ջիցուի և ըմբշամարտի մարզադահլիճներ, որտեղ երիտասարդները հնարավորություն կունենան մարզվել։
«Ես իսկապես չէի սպասում այս նվերին։ Դուք գիտեք, որ մենք պրոֆեսիոնալ մարզիկներ ենք, մենք պետության, ֆեդերացիայի և այլնի մաս չենք։ Այս ամենին մենք ինքնուրույն հասանք։ Շնորհակալություն այս նվերի համար: Այս գումարն ամբողջությամբ կնվիրեմ բարեգործությանը, Վրաստանում վրացական սպորտի և MMA-ի զարգացմանը»,- ասել է Դվալիշվիլին։
Այսօր հայտնի դարձավ, որ կառավարության որոշմամբ Մերաբ Դվալիշվիլիին և UFC-ի մեկ այլ վրացի չեմպիոն Իլիա Թոփուրիային կտրվի մեկ միլիոն լարի դրամական պարգև։ Ինչպես ասել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն, մարզական հաջողությունները և երկրի համար նվաճած հաղթանակը պատշաճ գնահատանքի կարիք ունեն։
33-ամյա Մերաբ Դվալիշվիլին սեպտեմբերի 15-ին հաղթել է ամերիկացի Շոն Օ՛Մելլիին և դարձել UFC-ի գերթեթև քաշային կարգի չեմպիոն։ Նա երեկ վերադարձել է Վրաստան ու չեմպիոնական գոտին բերել հայրենիք։
Ինչ վերաբերում է Իլիա Թոփուրիային, ապա նա այս տարվա փետրվարին նվաճել է կիսաթեթև քաշային կարգի չեմպիոնի կոչումը։ Վրաստանի նախագահը նրան պարգևատրել է Պատվո շքանշանով՝ Վրաստանում խառը մենամարտերի առաջմղման գործում ունեցած հատուկ ներդրման և սպորտային հաջող գործունեության համար։
