Առողջապահության նախարարությունը 120 հազար լարիով ամբողջությամբ կֆինանսավորի լյարդի փոխպատվաստման վիրահատությունը։ Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ փոփոխությունը ներառվել է «2023 թվականի առողջապահության պետական ծրագրերը հաստատելու մասին» որոշման մեջ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
Մինչ այժմ գործող ծրագրով լյարդի փոխպատվաստումը ֆինանսավորվել է ոչ ավելի, քան 70 000 լարիով սահմանված սակագնի շրջանակներում, իսկ հիվանդի համավճարի բաժինը կազմել է 50 000 լարի։ Քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների ֆինանսական հասանելիությունը բարելավելու նպատակով լյարդի փոխպատվաստման բաղադրիչի համավճարի մասնաբաժինը ամբողջությամբ հանվել է, և առողջապահության նախարարությունը ծառայությունը կֆինանսավորի ամբողջությամբ՝ 120 000 լարիով։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօրվա նիստում նախարարների կաբինետի անդամները քննարկել են նաև «Սոցիալական աջակցության մասին» կառավարության որոշման մեջ փոփոխություններ կատարելու հարցը, որի հիման վրա 2023 թվականի հուլիսի 1-ից անապահով երեխաների նպաստի չափը մինչև 16 տարեկան յուրաքանչյուր երեխայի համար 150 լարիի փոխարեն կկազմի 200 լարի։ Փոփոխությունը կվերաբերի մոտավորապես 233 000 երեխայի: Ծրագրի բյուջեն կազմում է շուրջ կես միլիարդ լարի։
