Ազգային ժողովրդավարական ինստիտուտի (NDI) հետազոտության համաձայն՝ Վրաստանում բնակվող յուրաքանչյուր տասներորդ քաղաքացին ասում է, որ իր ընտանիքը սննդի համար բավարար գումար չունի, իսկ յուրաքանչյուր չորրորդն ասում է, որ ընտանիքն իր եկամուտը ծախսում է միայն սննդի վրա և ուրիշ ոչինչ։ Այս առումով իրավիճակն էլ ավելի բարդ է ազգային փոքրամասնությունների բնակավայրերում, որտեղ բնակչության մեկ քառորդն ասում է, որ սննդի համար գումար չունի։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
Հետազոտության համաձայն՝ այլ շրջանների համեմատ ամենաշատը Թբիլիսիի բնակչությունն է կարողանում գնել սնունդ, հագուստ և ավելի թանկ իրեր։
Թբիլիսիի բնակիչներն ամենից հաճախ ասում են, որ իրենց պետք է ավելի քան 4000 լարի, մինչդեռ գյուղերում և էթնիկ փոքրամասնությունների բնակավայրերում ապրող մարդկանց մեծ մասն ասում է, որ հարմարավետ կյանքի համար ամսական 2000 լարի է անհրաժեշտ։
Մեծամասնությունը կասկածում է, որ կառավարությունը կկարողանա լուծել տնտեսական խնդիրները. մարտից հետո այս ցուցանիշն աճել է։ Թբիլիսիի բնակիչները, երիտասարդները, ընդդիմության կողմնակիցներն ու չկողմնորոշված ընտրողները թերահավատորեն են մոտենում այս հարցին։
Քաղաքացիները՝ անկախ քաղաքական համակրանքներից, անհանգստանում են արտագաղթի բացասական հետևանքներից։ 16%-ը նախատեսում է արտագաղթել, իսկ մեծամասնությունը (62%) ասում է, որ ճանաչում է մեկին, ով արտագաղթել է վերջին 12 ամիսների ընթացքում: Բնակչության կարծիքով՝ արտագաղթի պատճառը ցածր աշխատավարձերն ու աշխատատեղերի բացակայությունն են։
Արտագաղթելու պատրաստակամությունն ամենաբարձրն է ազգային փոքրամասնությունների համայնքներում, երիտասարդության, տղամարդկանց, ընդդիմության կողմնակիցների և չկողմնորոշված ընտրողների շրջանում:
Մեծամասնության կարծիքով՝ արտագաղթի հիմնական պատճառը ցածր աշխատավարձն է (65%) և աշխատատեղերի բացակայությունը (56%)։
Հարցումն իրականացվել է CRRC Georgia-ի կողմից NDI-ի պատվերով 2023 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին՝ դեմ առ դեմ հարցազրույցի մեթոդով։ Հետազոտությանը մասնակցել է 2068 մարդ, միջին սխալի սահմանը +/- 2,2% է: Հետազոտությունը ֆինանսավորվում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Արտաքին գործերի, Համագործակցության և զարգացման գրասենյակի լավ կառավարման հիմնադրամի կողմից։