Ծալենջիխայի մունիցիպալիտետի քաղաքապետ Գիորգի Խարչիլավայի խոսքով՝ փորձաքննության եզրակացությունը հաստատել է, որ հոկտեմբերի 12-ին նրա մեքենան դիտավորյալ այրել են։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«ՆԳՆ փորձաքրեագիտական վարչության եզրակացությամբ պարզվել է, որ հրդեհի օջախը գտնվում է ավտոմեքենայից 3,5 մետր հեռավորության վրա՝ մայրուղու միջնամասում, ասֆալտապատ մակերեսին, որտեղից հրդեհը տարածվել է մեքենայի ուղղությամբ և բռնկվել է մեքենայի առջևի ձախ անվադողը, շարժիչի ծալովի ծածկոցը։ Սա արհեստական՝ մարդու կողմից առաջացրած հրդեհ է։
Իմ տնից մինչև ոստիկանական բաժանմունք 200 մետր է։ Հետաքննությունը շատ պարզ է՝ առավոտյան ժամը չորսին Ծալենջիխայում երեք-չորս մեքենա ու մեկ-երկու մարդ է շարժվում, ամեն ինչ տեսախցիկներով է հագեցած։
Այս գործը դրվելու է դարակում, ինչպես շատ ընդդիմադիրների վրա ճնշում գործադրելու դեպքերը»,- ասում է Գիորգի Խարչիլավան, ով Վրաստանի մունիցիպալիտետներում միակ ընդդիմադիր քաղաքապետն է։
Նա բացառում է իր նկատմամբ անձնական հաշվեհարդարը և մեքենան այրելը համարում է քաղաքական պատվեր. «Սա ուղերձ է միակ ընդդիմադիր քաղաքապետին և նրա թիմին։ Մեր դիրքորոշումն անսասան է լինելու, մենք կշարունակենք այս ճանապարհը, քանի դեռ փոփոխություններ չենք բերել Վրաստանին», - ասել է Խարչիլավան։
Հոկտեմբերի 12-ին Ծալենջիխայի քաղաքապետի անձնական մեքենան այրվել է սեփական տան դիմաց: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով, որը նշանակում է հրկիզելու միջոցով ուրիշի գույքը վնասել կամ ոչնչացնել։ Հանցագործությունը պատժվում է երեքից հինգ տարի ազատազրկմամբ։ Դեպքից անցել է գրեթե երկու ամիս և գործը չի քննվել։
