Իշխող կուսակցության քարոզչական հեռուստաալիքի՝ POS TV-ի հաղորդավար և հայտնի դեմքերից Բաչո Օդիշարիան նշանակվել է Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի կինոարտադրության բաժնի ղեկավարի տեղակալ։ Այս մասին տեղեկությունը նա հաստատել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության հետ զրույցում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 5 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 6 Facebook-ում ՆԳ նախարարությանը հայհոյելու համար Լաշա Ջիոշվիլին տուգանվել է 3000 լարիով
«Ես կզբաղվեմ վերակազմավորման հարցերով, կուսումնասիրեմ, թե ինչպես է գործում կինոկենտրոնը, կպարզեմ, թե ով ինչ խնդիրներ ունի, ով ինչով է մտահոգ և կփորձեմ շտկել»,- ասել է Օդիշարիան։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Վրաստանի մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությանը ենթակա հիմնարկ հանդիսացող Կինոկենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նախարարության տնտեսական վարչության պետ Կոբա Խուբունաիան, և սկսվել է վերակազմավորում։
Փոխտնօրեն Նինո Կուխալաշվիլիի խոսքով՝ հունիսի 11-ին նախարարությունից նրան են զանգահարել և հայտնել, որ հուլիսի 12-ից փոխտնօրենի պաշտոնը չեղարկվում է, և նա կազատվի աշխատանքից։ Վերակազմավորումն անդրադարձել է նաև տնօրենի առաջին տեղակալ Մակո Չիլաշվիլիին։
«Տեղակալների պաշտոնը վերացնելու համար անհրաժեշտ է փոփոխություն կատարել կինոկենտրոնի կանոնակարգում, որն, իհարկե, իրականացրել է Ծուլուկիանին։ Նա տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել Կոբա Խուբունաիային, ով երկու օր առաջ նշանակվել էր կինոկենտրոնի ֆինանսական կառավարիչ։ Միաժամանակ նա զբաղեցնում է մշակույթի նախարարության տնտեսական վարչության պետի պաշտոնը»,- սոցցանցում գրել է Նինո Կուխալաշվիլին, ով ղեկավարում է կինոկենտրոնի իրավաբանական բաժինը։
Նինո Կուխալաշվիլին «Ֆորմուլա» հեռուստաընկերությանը հավելել է, որ Բաչո Օդիշարիային նշանակելու հրամանը թաքցվել է կինոկենտրոնի աշխատակիցներից։
Կինոկենտրոնի աշխատակիցները կարծում են, որ մշակույթի նախարարությունը փորձում է իրեն ենթարկել անկախ կազմակերպությանը և միանձնյա որոշել ոլորտի նպատակներն ու գործընթացները։ «Նշված վերակազմավորումն ընկալվում է որպես Կինոմշակույթի նախարարությանը քաղաքական կոնյուկտուրայի տակ բերելու և Կինոկենտրոնին հասանելի լծակներն ուղղելու ուղղակի փորձ՝ լայնածավալ վերահսկողություն հաստատելու համար»,- ասվում է տարածված կոչում, որին միանում են ռեժիսորներ, սցենարիստներ, դերասաններ, օպերատորներ, պրոդյուսերներ և կինոփորձագետներ։
Կինոկենտրոնի աշխատակիցները պահանջում են, որ տնօրենը նշանակվի մրցույթով, այլ ոչ թե նախարար Թեա Ծուլուկիանիի միանձնյա հրամանով, իսկ մինչ դրա տեղի ունենալը՝ վերակազմավորման գործընթացը դադարեցվի։
2022 թվականի մարտին Գագա Չխեիձեն ազատվել է Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնից։ Չխեիձեն մշակույթի նախարարի հրամանը բողոքարկել է դատարանում։
Այն բանից հետո, երբ 2021 թվականի մարտին Մշակույթի, սպորտի և երիտասարդության նախարարությունն առանձնացվեց և նախարար նշանակվեց Թեա Ծուլուկիանին, նախարարության ենթակայության հիմնարկներում սկսվել են վերակազմավորումներ և լայնածավալ կադրային փոփոխություններ։ Առնվազն 70 մարդ ազատվել է տարբեր աշխատանքից։
