Փոթիում ֆիզիկական բռնության է ենթարկվել ակտիվիստ, «Լիմենա» սոցիալական սրճարանի հիմնադիր Էլիսո Ջանաշիան։ Ջանաշիան կատարվածը կապում է վերջին շրջանում իր ակտիվության և ակցիաներին մասնակցության հետ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 4 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 5 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 6 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
«Կարծես մեզ չներեցին, ստիպված եղան մեր բողոքի ֆոնին վառել տոնածառի լույսերը, իսկ հաջորդ օրը մեզ ուղարկեցին այս «տիտուշկա» կանանց»,- ասում է ակտիվիստը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 23-ի երեկոյան «Լիմենայի» մուտքի մոտ։ Էլիսո Ջանաշիան վստահ է, որ իր վրա հարձակված ու բռնություն գործադրած կինը վարձվել է «Վրացական երազանքի» կողմից։
«Ես հիմա արդեն լավ եմ։ Միայն այդ պոկված մազերի տեղն է ցավում, բայց վիրավորանքը, զայրույթն ու թուլությունը միասին ավելի շատ են ինձ ցավեցնում։ Չգիտեմ, թե ինչպես հայտնվեցինք այս իրավիճակում։ Այս կինը, այսօր երեկոյան, պատրաստ էր գնդակահարել մեզ՝ որպես Եվրոպայի կողմնակիցների և Ռուսաստանի հակառակորդների։ Նա ուղղակի զենք չուներ, բայց լիակատար անպատժելիության զգացում ուներ։ Իշխանության քարոզչությունը մարդկանց ստիպել է այսպիսին դառնալ»,- գրել է Ջանաշիան Facebook սոցիալական ցանցում։
Էլիսո Ջանաշիայի խոսքով՝ իր վրա հարձակման նպատակն է ստիպել իրեն հեռանալ Փոթիից և դադարեցնել իր գործունեությունը։
Կատարվածից հետո Ջանաշիան դիմել է ոստիկանություն։
