Պրիգոժինը հայտարարել է, որ Բախմուտից հեռանում են զինամթերքի բացակայության պատճառով

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ռուսական «Վագներ» ոչ պաշտոնական ռազմական կազմավորումը, որը վարձկաններով մասնակցում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին, մայիսի 9-ից հետո կլքի ռազմաճակատի ամենաբարդ վայրը՝ Բախմուտը։ Ինչպես ասել է «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, զինամթերքի բացակայության դեպքում «վագներականները» դատապարտված են անիմաստ մահվան։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Այսօր՝ մայիսի 5-ին, Պրիգոժինի մամուլի գրասենյակը հրապարակել է նրա երկու տեսաուղերձը։ Առաջին տեսանյութը տեսագրված է գետնին ընկած ենթադրյալ վարձկանների դիերի ֆոնին։ Պրիգոժինը մեղադրել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին և ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին.

«Սրանք «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության տղաներն են, որ այսօր մահացել են, արյունը դեռ թարմ է։ Նրանք ոմանց հայրերն են, որոշների երեխաներն են։ Այն սրիկաները, որոնք մեզ զինամթերք չեն տալիս, դժոխքում նրանց մնացորդները ուտելու են։ Մենք զինամթերքի 70 տոկոս պակաս ունենք: Շոյգու, Գերասիմով, որտե՞ղ է զինամթերքը: Նայեք սրանց:

Դուք նստած եք շքեղ ակումբներում, ձեր երեխաները վայելում են կյանքը, տեսանյութեր պատրաստում YouTube-ի համար: Դուք կարծում եք, որ դուք այս կյանքի տերն եք, կարծում եք, որ իրավունք ունեք տնօրինելու նրանց [«Վագների» մարտիկների] կյանքը: Մտածեք այն մասին, որ դուք դա անելու իրավունք կունենաք այն ժամանակ, եթե ունենաք արկերի պահեստներ: Տարրական հաշիվ է՝ եթե տալիս եք բավարար զինամթերք, նրանց թիվը հինգ անգամ պակաս է։ Նրանք եկել են այստեղ որպես կամավորներ և մեռնում են, որ դուք ձեր կաբինետներում ճարպակալվեք: Հաշվի առեք սա»:

Երկրորդ տեսանյութում Պրիգոժինն ասում է, որ անբավարար սպառազինության պատճառով մայիսի 10-ին իր խումբը կլքի Բախմուտը և իր դիրքերը կփոխանցի Ռուսաստանի պաշտպանության նախարարության ստորաբաժանումներին։

«Մեկ ամիս առաջ մեզ դադարեցրին զինամթերք մատակարարել։ Մինչև մայիսի 9-ը մենք պատրաստվում էինք վերցնել բնակավայրը՝ Բախմուտը, բայց այն բանից հետո, երբ ռազմական չինովնիկները փաստացի դադարեցրին մեզ բոլոր մատակարարումները, որպեսզի դա չանենք, ես պաշտոնապես տեղեկացրել եմ պաշտպանության նախարարին, գերագույն հրամանատարին՝ իմ տղաները չեն պատրաստվում առանց զինամթերքի անօգուտ ու չարդարացված զոհաբերություններ անել Բախմուտում։ Ուստի մայիսի 10-ից հեռանում ենք Բախմուտից։ Մեզ 45 կիլոմետրից մոտ 2-ն է մնացել գրավելու, բայց եթե ձեր նախանձից ելնեկով չեք ուզում հաղթանակ նվիրել Ռուսաստանին՝ վերցնել Բախմուտը, դա ձեր խնդիրն է։ Թեև մենք գործնականում սպառել ենք զինամթերքը, սակայն Բախմուտում կմնանք մինչև մայիսի 9-ը»,- ասել է Պրիգոժինը։

«Վագների» հրամանատարի խոսքով, Բախմուտից հեռանալուց հետո կսպասեն, թե երբ Ռուսաստանը կրկին կդիմի նրանց օգնությանը։

Եվգենի Պրիգոժինը ապրիլին արդեն սպառնում էր հեռանալ Բախմուտից։ Ըստ ամերիկյան «Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտ» կազմակերպության՝ դա կարող է վկայել այն մասին, որ Պրիգոժինը վախենում է Ուկրաինայի կողմից ծրագրված հակահարձակումից։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):