Պրիգոժինն ասել է, որ իր մարտիկները հետ են գնում, որպեսզի արյունահեղություն չլինի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

«Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը հայտարարել է, որ իր վարձկանները, որոնք գտնվում են Ռուսաստանի մայրաքաղաքից 200 կիլոմետր հեռավորության վրա, վերադառնում են դաշտային ճամբարներ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ուզում էին լուծարել «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը։ Հունիսի 23-ին մենք սկսեցինք «արդարության երթ» և ցերեկվա ու գիշերվա ընթացքում հասանք Մոսկվայից 200 կիլոմետր հեռավորության վրա։ Այս ընթացքում մեր մարտիկների ոչ մի կաթիլ արյուն չի թափվել։ Հիմա այն պահն է, երբ կարող է արյուն թափվել։

Ուստի մենք գիտակցում ենք ողջ պատասխանատվությունը այն բանի համար, որ կողմերից մեկում ռուսական արյուն է թափվելու, մեր շարասյունները հետ ենք տանում և, ըստ պլանի, գնում ենք հակառակ ուղղությամբ՝ դաշտային ճամբարներ»,- ասել է Պրիգոժինը ձայնային հաղորդագրության մեջ։

Նրա հայտարարությանը նախորդել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի գրասենյակի տարածած տեղեկությունն այն մասին, որ Պրիգոժինը համաձայնել է դադարեցնել ավտոշարասյան շարժը դեպի Մոսկվա։

«Բանակցությունները շարունակվել են ողջ օրվա ընթացքում, ինչի արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Ռուսաստանի տարածքում արյունալի ջարդերի անթույլատրելիության վերաբերյալ։ Եվգենի Պրիգոժինն ընդունել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ դադարեցնել «Վագների» զինյալների տեղաշարժը Ռուսաստանում և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։ Այս պահին սեղանին դրված է իրավիճակը կարգավորելու բացարձակապես շահավետ և ընդունելի տարբերակ՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկների համար անվտանգության երաշխիքներով»,- ասվում է Լուկաշենկոյի մամլո գրասենյակի հայտարարության մեջ։

Ռուսաստանի կառավարության ներկայացուցիչները դեռ չեն արձագանքել այս թեմայի շուրջ։

Հունիսի 23-ին «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը մեղադրել է «Վագների» ճամբարները ռմբակոծելու մեջ և խոստացել «արդարության երթ» սկսել։ Նրա խոսքով, 25 հազար «վագներական» պատրաստվում են պարզել, թե «ինչու է այս անկարգությունը տեղի ունենում երկրում»։

«Ռուսաստանի ռազմական ղեկավարության բերած չարիքին պետք է վերջ դրվի»,- ասել է Պրիգոժինը։ Նա հանդիպում է պահանջում պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ։

Հունիսի 24-ին «Վագները» վերահսկողություն է սահմանել Դոնի Ռոստովում՝ Ուկրաինայի սահմանի մոտ գտնվող ռազմական օբյեկտների, այդ թվում՝ օդանավակայանի վրա և սկսել շարժվել դեպի Մոսկվա։

Վլադիմիր Պուտինը Պրիգոժինի գործողությունները գնահատել է որպես «դանակի հարված թիկունքից» և խոստացել, որ բոլորը, ովքեր «բռնել են դավաճանության ճանապարհը», կպատժվեն «անխուսափելի պատժով»։

«Ով կազմակերպել և նախապատրաստել է ռազմական ապստամբություն, ով զենք է բարձրացրել իր ծառայակիցների վրա, դավաճանել է Ռուսաստանին՝ դրա համար պատասխան է տալու։ Կոչ եմ անում նրանց, ում փորձում են ներքաշել այս հանցագործության մեջ, չանել ճակատագրական ու ողբերգական սխալ, կատարել միակ ճիշտ ընտրությունը՝ դադարեցնել հանցավոր գործողություններին մասնակցելը»,- ասել է Պուտինը։

Ռուսաստանի կառավարությունը հակաահաբեկչական գործողության ռեժիմ է հայտարարել Մոսկվա քաղաքում, Մոսկվայի և Վորոնեժի շրջաններում։ Անվտանգության դաշնային ծառայությունը զինված հեղաշրջման փորձի մեղադրանքով քրեական գործ է հարուցել Պրիգոժինի դեմ։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։