Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Բադրա Գյունբային շնորհավորել է դե ֆակտո Աբխազիայի, այսպես կոչված, նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 ՊԱԾ-ը ձերբակալել է պաշտպանության նախկին նախարար Ջուանշեր Բուրճուլաձեին
- 4 ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիտորդական առաքելությունը չի դիտարկի հոկտեմբերի 4-ի ընտրությունները
- 5 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 6 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ»,- ասված է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Ինչպես ասել է Պուտինը, ընտրություններն անցկացվել են «ժողովրդի կամքի ազատ արտահայտման պայմաններում», և Գյունբայի հաղթանակը հաստատեց «Աբխազիայի քաղաքացիների» աջակցությունը նրա գծին՝ ապահովել ներքաղաքական կայունություն և «երկրի առաջանցիկ սոցիալ-տնտեսական զարգացում»։
«Հուսով եմ, որ ռուս-աբխազական բարեկամական, դաշնակցային հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր եղբայրական ազգերի»,- ասել է Պուտինը։
Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում մարտի 1-ին տեղի է ունեցել, այսպես կոչված, արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Ըստ հայտարարված արդյունքների՝ Կրեմլի կողմից աջակցվող թեկնածու Բադրա Գյունբան ստացել է ձայների գրեթե 55%-ը, մինչդեռ նրա մրցակից, այսպես կոչված, ընդդիմության առաջնորդ Ադգուր Արձինբա՝ 41,5%-ը։
Այսպես կոչված ընտրություններին արձագանքել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարարի գրասենյակը։ Հայտարարության համաձայն՝ օկուպացիայի ֆոնին և այն պայմաններում, երբ ներքին տեղահանվածներին և փախստականներին դեռ հնարավորություն չի տրվում վերադառնալ իրենց տները, կոպտորեն և համակարգված ոտնահարվում են նաև տեղի բնիկ բնակչության հիմնարար իրավունքներն ու ազատությունները, այսպես կոչված, ընտրությունները չեն կարող արտահայտել ժողովրդի կամքը։
