Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հայտարարության համաձայն՝ Վրաստանի կառավարության դիրքորոշումը Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերելու վերաբերյալ, անփոփոխ է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Մենք դա չենք անի։ Որպես պետություն մենք երբեք չենք ներքաշվի այս պատերազմին, հակամարտությանը։ Սա մեր հստակ դիրքորոշումն է: Ես՝ որպես վարչապետ, մեր թիմը, կառավարող թիմը, մենք պատասխանատու ենք մեր ժողովրդի առաջ»,- լրագրողներին ասել է Ղարիբաշվիլին։
Հարցին, թե ում կողմից է այս պատերազմում, վարչապետը պատասխանել է, որ Վրաստանի կողմից է և պաշտպանում է նրա շահերը։ Լրացուցիչ հարցին՝ ո՞րն է Վրաստանի շահը՝ Ուկրաինայի հաղթանակը, թե՞ Ռուսաստանի, նա չի պատասխանել:
Ղարիբաշվիլին հերթական անգամ անդրադարձել է «պատերազմին ներքաշվելու» թեմային և ասել, որ «շատ բաներ հրապարակային չեն ասվում»։
«Ես մի կարևոր բան կասեմ, որ Ուկրաինայի կառավարության պաշտոնյաները, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի քարտուղարը, հրապարակավ հայտարարեցին, որ ցանկանում են Վրաստանում երկրորդ ճակատ բացել, որպեսզի սպանվեն ոչ միայն ուկրաինացի կանայք և երեխաներ, այլ նաև վրացիներ: Ասում էին, այս ճակատն ու այս պատերազմը պետք է տեղափոխվի Վրաստան, սա նրա պաշտոնական հայտարարությունն էր։ Բացի այդ, մենք բազմաթիվ նմանատիպ հայտարարություններ ենք լսել։
Մենք էլ ավելի շատ տեղեկություններ ունենք, որոնք, ցավոք, չեն հրապարակվում, բայց փառք Աստծո, այսօր երկրում կա իշխող «Վրացական երազանք» կուսակցություն, և մենք, բոլորս՝ իշխանությունը, որոշեցինք, որ մեզ համար գլխավորը, գերագույնը՝ մեր ժողովուրդն է, երկիրն ու Վրաստանի շահերը։
Մենք հարգում ենք բոլոր երկրներին, հարգում ենք բոլոր ժողովուրդներին, բայց մենք ամենաշատը սիրում ենք մեր երկիրը և ամենաշատը պաշտպանելու ենք մեր երկրի շահերը»,- ասել է Ղարիբաշվիլին։
Նրա խոսքով, այն բանից հետո, երբ Ուկրաինայում սկսվեց սարսափելի պատերազմը, ամբողջ ժողովուրդը համախմբվեց, և Վրաստանը 190 երկրներից ամենաշատ մարդասիրական օգնությունն ուղարկեց Ուկրաինա։
«Գիտեք, որ մինչ այդ մենք օգնել ենք նաև Վրաստանում գտնվող ուկրաինացի տեղահանվածներին և փախստականներին։ Մենք առավելագույն աջակցություն ցուցաբերեցին նրանց, և այդ աջակցությունը շարունակվում է նաև հիմա, օրինակ՝ ուկրաիներեն կրթությունը։ Ուկրաինացի երեխաները կրթություն են ստանում մեր բացած ուկրաինական դպրոցներում։ Ինչ վերաբերում է այլ հավելյալ օգնությանը՝ հումանիտար օգնությանը, մենք ևս մեկ անգամ կվերանայենք, կգտնենք օգնելու միջոց և, իհարկե, կշարունակենք այդ օգնությունը»,- ասել է վարչապետը։
Փետրվարի 24-ին Ուկրաինայում Ռուսաստանի սկսած պատերազմը շարունակվում է մինչ օրս։ Վրաստանում Ուկրաինայի դեսպանի պաշտոնակատար Անդրեյ Կասիանովն ասել է, որ եղբայրական Վրաստանին ուղղված ռազմական օգնության կոչը այն ժամանակ, երբ խոսքը վերաբերում էր փրկվել-չփրկվելուն, կյանքին ու մահվանը, լիովին արդարացված էր, արդար և անհրաժեշտ, քանի որ 1993 և 2008 թվականներին Ուկրաինան Վրաստանին տրամադրել է հումանիտար, ռազմական, տեխնիկական օգնություն և մեծ քաղաքական աջակցություն է ցուցաբերել Վրաստանին. «Ցավալի է, Ռուսաստանի լայնածավալ ագրեսիայի սկզբից, չնայած բազմաթիվ խնդրանքներին, մենք պատասխան չենք ստացել Վրաստանի իշխանություններից»,- դեկտեմբերի 6-ին ասել է Կասիանովը։ Դեսպանի պաշտոնակատարը հայտնել է նաև, որ ուկրաինական կողմը մեկ ամիս առաջ դիմել է Վրաստանի կառավարությանը՝ գեներատորների հարցում օգնության խնդրանքով, սակայն մինչ օրս պատասխան չեն ստացել։