Red Wings ավիաընկերությունը երեք նոր չվերթ է ավելացնում Բաթումիի ուղղությամբ։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սոչիից թռիչքները կսկսվեն հունիսին, Կազանից՝ հուլիսին, իսկ Ուֆայից՝ օգոստոսին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Red Wings-ը Սոչիի միջազգային օդանավակայանից Բաթումի կթռչի հունիսի 22-ից։ Թռիչքները կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին, Sukhoi Superjet 100 ինքնաթիռով։
«Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումից հետո ակնհայտ դարձավ, որ վրացական հանգստավայրերը կրկին հանրահայտ են ռուս զբոսաշրջիկների շրջանում։
TAV Georgia օպերատոր ընկերության վիճակագրության համաձայն՝ 2024 թվականի հունվար-ապրիլին Բաթումիի օդանավակայանում ուղևորահոսքն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 34%-ով։ Համոզված ենք, որ դեպի Բաթումի մեր նոր չվերթների հանդեպ սեզոնային մեծ պահանջարկ կլինի»,- ասել է Red Wings-ի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսանդր Կրուտովը։
Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայից ուղիղ չվերթները կսկսվեն հուլիսի 4-ից։ Ինչպես հայտնել են Ուֆայի միջազգային օդանավակայանից, թռիչքները կիրականացվեն հինգշաբթի օրերին՝ ժամը 10:20-ին, իսկ Բաթումի ճանապարհորդությունը կկազմի մոտավորապես երեքուկես ժամ։ Նույն օդանավակայանից «Ազիմուտ» ավիաընկերությունը ամեն ուրբաթ թռչում է Թբիլիսի։
Ինչ վերաբերում է Կազանին, ապա Red Wings-ի ինքնաթիռները Թաթարստանի մայրաքաղաքի և Բաթումիի միջև թռիչքներ են իրականացնելու հուլիսի 7-ից հոկտեմբերի 13-ը շաբաթական մեկ անգամ՝ կիրակի օրերին։ Ճանապարհորդության ժամանակը կկազմի մոտավորապես 3 ժամ 20 րոպե:
Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերականգնվել են 2023 թվականի մայիսի 19-ին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ։ Այս ընթացքում թռիչքներ են իրականացնում երեք ավիաընկերություններ՝ վրացական՝ Georgian Airways, ռուսական՝ Red Wings և Azimuth։
Ինչպես հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի նախարարությունը, ընթացիկ տարվա ամառային սեզոնի ընթացքում Վրաստանից նախատեսվում է ընդհանուր առմամբ 13 600 չվերթի իրականացում։ Դրանցից 2480 չվերթ (18%) կիրականացվի Եվրոպայի, իսկ 1761-ը (13%)՝ Ռուսաստանի ուղղությամբ։
