Բաթումիի քաղաքային դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը և գրավ է կիրառել «Ռետրո» ռեստորանի սեփականատեր Թեյմուրազ Վարշանիձեի նկատմամբ, ով ձերբակալվել է աշխատակցին ծեծի ենթարկելու մեղադրանքով։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 4 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Բրիտանիան մարդու իրավունքների խախտման համար պատժամիջոցներ է սահմանել «Երազանքի» 4 բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ
Վարշանիձեն ազատ կարձակվի 5 հազար լարի վճարելուց հետո։ Մինչև գործի քննության ավարտը նրան արգելել են շփվել և մոտենալ տուժողին։
«Ուզում եմ ներողություն խնդրել հանրությունից։ Ես դիտեցի տեսանյութը և զգացի այն, ինչ տեղի ունեցավ։ Ես ինձ մեղավոր եմ զգում։ Իմ ձեռքում մեծացած երեխաներ են և փորձում եմ հնարավորինս օգնել նրանց սովորել։ Ես նրանց նայում եմ, ինչպես իմ երեխաներին։ Նյարդային վիճակի պատճառով փորձել եմ հանել նշված անձին, ֆիզիկական բռնություն չեմ գործադրել։ Այն տոնայնությունը, որը ես տեսա կադրերում, անընդունելի է իմ ընտանիքի համար»,- մեղադրյալի խոսքերը մեջբերել է Աջարիայի հեռուստատեսությունը։
Թեյմուրազ Վարշանիձեն ձերբակալվել է հունիսի 4-ին։ Սա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սոցիալական ցանցերում տարածվել է գաղտնի նկարահանված տեսանյութ, որտեղ նա բռնություն է գործադրում մատուցողի նկատմամբ։
Դատախազության տվյալներով՝ Վարշանիձեն փոխադարձ վիճաբանության հիման վրա բռնություն է գործադրել աշխատակիցներից մեկի նկատմամբ և սպառնացել առողջությանը վնաս հասցնել։ Նրան մեղադրանք է առաջադրվել բռնության և առողջությանը վնաս պատճառելու սպառնալիքի համար։ Դատարանի կողմից մեղավոր ճանաչվելու դեպքում ռեստորանի տիրոջը սպառնում է մեկ տարվա ազատազրկում։
«Ռետրո»-ից հեռացել է 15 աշխատակից։ Նրանց և Վարշանիձեի կոնֆլիկտի պատճառներից մեկը ռեստորանում ՌԴ քաղաքացիների աշխատանքի տեղավորումն է։ Ինչպես ասում է նախկին աշխատակից Մարիա Զոիձեն, ռեստորանի ղեկավարությունը ռուսներին «ներկայացնում էր որպես վերադաս» և նսեմացնում մյուս աշխատակիցներին։
Թեյմուրազ Վարշանիձեի ձերբակալությունից հետո Աշխատանքի տեսչության ծառայությունը մուտք է գործել «Ռետրո» ՍՊԸ և «Ռեստրո 2» ՍՊԸ։ Գերատեսչությունը Թբիլիսիում և Բաթումիում ստուգել է երեք օբյեկտ և ընկերությանը տուգանել 30 հազար լարիով՝ անվտանգության նորմերի խախտման և աշխատանքային ոչ պատշաճ պայմանների պատճառով։ Աշխատանքի տեսչությունից հայտնում են, որ «Ռետրո»-ին հանձնարարվել է ամբողջությամբ փոխհատուցել աշխատողներին աշխատավարձի պակասը՝ ինչպես արտաժամյա, այնպես էլ վճարովի արձակուրդի տեսքով։
