Միջազգային նշանակության Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 149-րդ կիլոմետրին՝ Ռիկոթիի լեռնանցքում, երթևեկությունը վերականգնվել է հատուկ ռեժիմով։ Վտանգավոր սողանքային գործընթացների զարգացման պատճառով մարտի 30-ից նշված հատվածը փակվել էր։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Ավտոճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ քանի որ ճանապարհի մոտ զարգացած սողանքային գործընթացի ուսումնասիրության նախնական արդյունքներով խորհուրդ է տրվում շարունակել սողանքային տարածքի խիստ մոնիթորինգը, այսօրվանից՝ ապրիլի 8-ից, ժամը 07:00-ից երթևեկությունը կթույլատրվի հետևյալ ռեժիմով.
- Առավոտյան ժամը 7:00-ից մինչև 19:00-ն Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի 114-րդ կմ-ից (Ախալսոփելիի հանգույց) մինչև 194-րդ կմ (Զեստափոնի) կթույլատրվի միայն թեթև և մարդատար ավտոմեքենաների երթևեկությունը,
- Ժամը 21:00-ից մինչև 06:00-ն նույն հատվածով կերթևեկեն միայն բեռնատարները։ Բեռնատարները շարժվելու են պարեկային ոստիկանության խիստ հսկողության ներքո՝ ընդմիջումներով, առանց կանգ առնելու և միակողմանի՝ փոխելով ուղղությունը,
- Ռիկոթիի թունել - Խևի գյուղի հատվածում ցանկացած տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը կիրականացվի առանց կանգառի ռեժիմով,
- Թեթև և մարդատար մեքենաները ցանկացած պահի կարող են երթևեկել Գոմի-Սաչխերե-Ճիաթուրա-Զեստափոնի 109 կմ երկարությամբ երթուղով։
«Սողանքային տարածքում հետազոտական աշխատանքները շարունակվում են։ Սկսվել է համապատասխան նախագծային լուծումների մշակման գործընթաց։ Կանխարգելիչ աշխատանքները սկսելու նպատակով կազմակերպվում են մուտքի ճանապարհների կազմակերպում»,- հայտնում են Ճանապարհային վարչությունից։
Վրաստանում սպասվում է եղանակի վատացում: Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ այսօր Վրաստանի ողջ տարածքում սպասվում է անձրև, գիշերը բարձրադիր գոտիներում կա ձյան հավանականություն՝ տեղ-տեղ ուժեղ, ցերեկը կփչի արևմտյան ուղղությամբ ուժեղ քամի։ Գործակալությունը զգուշացնում է բնակչությանը, որ սպասվող հորդառատ անձրևները կարող են հանգեցնել գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացման, իսկ երկրի լեռնային շրջաններում սողանքային գործընթացների ակտիվացման։
