Ռուս գործարարների, այդ թվում՝ ռուսական պետական ընկերության տնօրեն Իլդարնևերովի հետ առնչություն ունեցող «Սևեր» ընկերությունը Աջարիայի մունիցիպալիտետներում անօթևան կենդանիների խնամքի և աղբավայրերի շահագործման հետ կապված մրցույթներում հաղթում է առանց մրցակցության։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 3 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 4 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 5 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 6 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի» հետազոտության համաձայն՝ 2013 թվականից մինչ այժմ «Սևեր»-ը մասնակցել է 73 պետական գնումների, որոնցից 69-ում հաղթել է՝ 63-ում առանց մրցակցության, իսկ 6-ում՝ մրցակցին որակազրկելու հաշվին։ Ընդհանուր առմամբ ընկերությունը ստացել է 4 816 286 լարի։ Նույն ժամանակահատվածում «Սևեր»-ի հետ կնքվել է 163 428 լարիի 39 պարզեցված առքուվաճառքի պայմանագիր։ Գնորդներից մեկը եղել է Զուգդիդիի քաղաքապետարանը, իսկ մնացած կապալառուները Աջարիայի մունիցիպալ իրավաբանական անձինք են։
«Սևեր»-ի սեփականատեր ՌԴ քաղաքացի գործարարները
«Սևեր» ընկերությունը (գրանցման անվանումը՝ «Север») հիմնադրվել է 2011 թվականի փետրվարին Վրաստանի քաղաքացի Սուլեյման Փարաջևի և Ուկրաինայի քաղաքացի Կիրիլո Նովակի կողմից, իսկ նույն թվականի նոյեմբերին ընկերության 30-30%-ը գնել են Ռուսաստանի քաղաքացիներ Անդրեյ Բալաշովը և Իլդար Նևերովը։ 2012 թվականին ընկերության տնօրենն էր Ռուսաստանի քաղաքացի Վալերի Լիտվինենկոն, այնուհետև՝ Էստոնիայի քաղաքացի Ալիաս Գունարը, իսկ վերջինը՝ 2022 թվականի նոյեմբերի փոփոխություններով, ընկերության տնօրեն է դարձել Ջեմալ Գոգիտիձեն։ Նույն փոփոխությամբ Իլդար Նևերովն իր բաժնեմասը տվել է Անդրեյ Բալաշովին, որին այսօր պատկանում է ընկերության բաժնետոմսերի 90%-ին, իսկ 10%-ի սեփականատերը Ուկրաինայի քաղաքացի Կիրիլո Նովակն է։
2022 թվականի նոյեմբերին Իլդար Նևերովը Վրաստանում գրանցված մեկ այլ ընկերությունում Անդրեյ Բալաշովին է տվել իր 50 տոկոս բաժնեմասը։ «Տյոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է Նևերովի և Բալաշովի կողմից 2011թվականի ապրիլին։ «Սևեր»-ը այս ընկերությունից հատուկ մեքենա էր վարձակալում՝ մրցութային պայմաններով որոշված։ Անցած նոյեմբերին Նևերովը հրաժարական է տվել «Տյորի»-ի տնօրենությունից։ Մինչ այդ Նևերովն ու Բալաշովը Կիպրոսում հիմնել են նմանատիպ անունով օֆշորային ընկերություն՝ Tyor Commercial Inc., որի մասին տեղեկություններ կարելի է գտնել Հետաքննող լրագրողների կոնսորցիումի (ICIJ) տվյալների բազայում։ Վրաստանում «Տյորին» գրանցել են նույն հասցեում, որտեղ մի քանի շաբաթ առաջ հիմնադրվել էր «Սևեր»-ը։
Ո՞վ է Իլդար Նևերովը
Իլդար Նևերովը էկոլոգիայի և բնօգտագործման հարցերով հանրային բիզնեսի օմբուդսմեն է Ռուսաստանի Դաշնության նախագահին առընթեր ձեռնարկատերերի պաշտպանության խորհրդի ներկայացուցչի գրասենյակում: Միաժամանակ Նևերովը 2010 թվականից «Բիզնես Ռուսաստան» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի անդամ է և նույն կազմակերպության էկոլոգիական կոմիտեի նախագահը։ «Բիզնես Ռուսաստան»-ը մշտական տնտեսական ֆորում է, որը պարբերաբար հրավիրվում է Վլադիմիր Պուտինի կողմից՝ քննարկելու Ռուսաստանի տնտեսական և ֆինանսական ռազմավարությունը։
Այսօր Նևերովը ռուսական «Արկտիկուգոլ» պետական ընկերության տնօրենն է։ Այս ընկերությունն աշխատում է Արկտիկայի զարգացման ծրագրի վրա, Շպիցբերգեն արշիպելագում ածուխ արդյունահանելով և փորձում է ավելացնել իր արտահանման ծավալը, մինչդեռ այս ապրանքը մասամբ պատժամիջոցների տակ է:
Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանի»՝ Նևերովի բիզնես շահերը բազմակողմանի են. տարբեր ժամանակներում նա ակտիվ է եղել ռուսական երկրորդային մետաղների շուկայում, մասնակցել է թափոնների վերամշակման ձեռնարկությունների կառավարմանը, եղել է Մուրմանսկի ծովային ընկերության խորհրդի անդամ և եղել է Արկտիկայի և Հյուսիսային ծովային ճանապարհների զարգացման խմբի անդամ։
Իլդար Նևերովը եղել է «Բանկ Սպուտնիկ» բաժնետիրական ընկերության տնօրենների խորհրդի անդամ։ Այս ընկերության նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվել ԱՄՆ ֆինանսների նախարարության կողմից 2022 թվականի մայիսի 27-ին: Այս պատժամիջոցը չի սահմանվել Ռուսաստանի ռազմական ագրեսիայի պատճառով, և դրա պատճառը Հյուսիսային Կորեայի հետ բանկի հարաբերություններն են։
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ իրականացվող «Պատերազմ և պատժամիջոցներ» նախագիծը պատժամիջոցներ սահմանելու ուղղությամբ քնննարկում է Իլդար Նևերովի բիզնես գործընկեր Նիկոլայ Ռուզավինին, ով տարիներ շարունակ եղել է Ռուսաստանի Դաշնության մաս կազմող Բուրյաթիայի Հանրապետության շինարարության նախարարը։ Նևերովը և Ռուզավինը համատեղ տիրապետում են Կիպրոսում գրանցված օֆշորային ընկերությանը՝ Siberia Metals Ltd-ին, որի մասին տեղեկությունը փնտրվում է նաև Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հայտնի հետաքննական նախագծում (Panama Papers, Pandora):
Իլդար Նևերովը Թբիլիսիում, Ի. Ճավճավաձեի թիվ 80 հասցեում ունի սեփական բնակարան 196 քմ մակերեսով, որը ձեռք է բերվել 2012 թվականին։
«Սևեր»-ի առանց մրցակցության հաղթանակները մունիցիպալ գնումներում
Հետազոտության համաձայն՝ Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարությունը 2011 թվականի սեպտեմբերի 29-ին՝ իր ստեղծումից կարճ ժամանակ անց, Բաթումիի Կախաբերի բնակավայրում «Սևերին» վարձակալությամբ է տվել 12 208 քմ հողամաս, որի վրա եղել է 511քմ 4 շենք։ Այս ոլորտում ընկերությունը կազմակերպել է անապահով կենդանիների կացարաններ, նրանց խնամքի և էվթանազիայի հետ կապված ենթակառուցվածքներ։ 2013 թվականից «Սևեր»-ն ակտիվորեն ներգրավված է մունիցիպալ գնումներով։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» նշում է, որ «Սևեր»-ը դեռևս մրցակից չունեցող ընկերություն է, որն իրականացնում է կենդանիների խնամք, ստերիլիզացում, պատվաստում և այլ ընթացակարգեր։
2014 թվականից «Սևեր»-ը շահել է Բաթումիի աղբավայրի շահագործման համար հայտարարված մունիցիպալ գնումներն առանց մրցույթի։ Այս ընկերությունը սպասարկում է նաև Աջարիայի մնացած մունիցիպալիտետները (Քոբուլեթի, Խուլո, Շուախևի, Խելվաչաուրի, Քեդա), որոնք մունիցիպալիտետի տարածքում հավաքված կենցաղային աղբը բերում են Բաթումիի աղբավայր։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստանը» կարծում է, որ «Սևեր»-ի ընկերության շահեկան դիրքը կապված է Ռուսաստանի քաղաքացիների, հատկապես ռուսական պետական ընկերության տնօրեն Իլդար Նևերովի հետ Աջարիայի մունիցիպալիտետների գնումների հարցում, մրցութային պայմանների հարմարեցումը, մրցակցության սահմանափակումը պետք է հիմք դառնա քննչական կառույցների կողմից հետաքննության համար։