Ռուս մասնագետները կգնահատեն օկուպացված Աբխազիայում՝ Սոխումիի կենտրոնական ցուցասրահում հրդեհից փրկված կտավների և փաստաթղթերի վիճակը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լուբիմովան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 ԱՄՆ-ը պատժամիջոցներ կկիրառի և կվտարի հանցագործների (Իվանիշվիլի և ընկերություն) հարազատներին․ Ուիլսոն
- 4 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Զատուլինը գովաբանում է «Վրացական երազանքի» կառավարությանը «պրագմատիզմի» համար
«Ցավոք սրտի, տեղի ունեցածը կարելի է անվանել իսկական հումանիտար աղետ Աբխազիայի համար։ Առաջիկայում մշակույթի նախարարության մի խումբ կմեկնի Սոխումի, որի կազմում կընդգրկվեն Ի.Է. Գրաբարի անվան Համառուսաստանյան արվեստի գիտավերականգնողական կենտրոնի, Վերականգնման պետական գիտահետազոտական ինստիտուտի, Տրետյակովյան պատկերասրահի և Ռուսական թանգարանի ներկայացուցիչներ։ Մասնագետները տեղում կստուգեն նկարների և փաստաթղթերի վիճակը, որպեսզի կազմեն վերականգնման աշխատանքների պլանը»,- ասել է Լուբիմովան։
Հրդեհը Սոխումիի կենտրոնական ցուցասրահի երկրորդ հարկում բռնկվել է հունվարի 21-ին՝ առավոտյան ժամը 03։30-ի սահմաններում, արագ տարածվել փայտե առաստաղով շենք։ Արդյունքում գրեթե ամբողջությամբ այրվել է Ազգային արվեստի պատկերասրահի ֆոնդը։
Օկուպացված Աբխազիայի այսպես կոչված մշակույթի նախարարի պաշտոնակատար Դինարա Սմիրիի խոսքով՝ շենքում պահվել է ավելի քան 4 000 աշխատանք, այդ թվում՝ աբխազ առաջին պրոֆեսիոնալ նկարիչ Ալեքսանդր Շերվաշիձե-Չաչբայի մոտ 300 գործ։ «Սա անդառնալի կորուստ է Աբխազիայի ազգային մշակույթի համար»,- ասել է Սմիրը։
Վերջին տեղեկությունների համաձայն՝ հրդեհի հետևանքով անվնաս է մնացել աբխազ և ռուս նկարիչների մոտ 200 կտավ։ Ըստ տեղական լրատվամիջոցների, նրանցից ոչ մեկը չի պատկանում Ալեքսանդր Շերվաշիձե-Չաչբային։
Հրդեհի պատճառը դեռ պարզված չէ։ Դե ֆակտո ՆԳՆ-ն դիտարկում է բոլոր հնարավոր վարկածները, այդ թվում՝ դիտավորյալ հրկիզումը։
Աբխազիայի ազգային արվեստի պատկերասրահը հիմնադրվել է անցյալ դարի 60-ական թվականներին։ Նրա ֆոնդում ներառված էին 19-20-րդ դարերի աբխազ և ռուս նկարիչների ստեղծագործությունները։