Ռուսաստանի օկուպացիոն ուժերի ներկայացուցիչները օկուպացված Ախալգորիի շրջանի Ախմաջի գյուղի շրջակայքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու։ Ձերբակալվածը միջին տարիքի տղամարդ է և Ախալգորիի շրջան է գնացել Թբիլիսիից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Լարված իրավիճակ է Բոլնիսիում, որտեղ ավտովթարից երկու անչափահաս է զոհվել
- 3 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
- 4 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 5 «Մենք գիտենք, թե դա ինչ է». Ալիևը՝ Վրաստանում ոչ կառավարական կազմակերպությունների ֆինանսավորման մասին
- 6 Իվանիշվիլին պետք է որոշում կայացնի և նշանակվեն նոր ընտրություններ․ նախագահ
Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տվյալներով՝ միջադեպի մասին տեղեկություն ստանալուն պես՝ ակտիվացվել է Եվրամիության դիտորդական առաքելության «թեժ գիծը», և փաստի մասին անմիջապես տեղեկացվել են Ժնևում միջազգային քննարկումների համանախագահները և միջազգային գործընկերները։
«Ակտիվացվել են բոլոր առկա մեխանիզմները՝ ապօրինի ձերբակալված Վրաստանի քաղաքացուն հնարավորինս արագ ազատ արձակելու համար։ Վրաստանի օկուպացված տարածքներում, ինչպես նաև օկուպացիոն գծի երկայնքով կատարված բոլոր ապակառուցողական գործողությունների պատասխանատվությունը կրում է օկուպացիոն ուժը», -ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Ներկայում Ցխինվալիում անօրինական կալանքի տակ է գտնվում Վրաստանի 6 քաղաքացի։
Նրանց թվում են Դիմիտրի Կորինթելին և Գիորգի Մելաձեն, որոնց ռուս զինվորականներն առևանգել էին 2023 թվականի նոյեմբերի 24-ին՝ Գորիի մունիցիպալիտետի Աձվի գյուղի եկեղեցուց։ Եկեղեցին գտնվում է օկուպացիոն գծից մյուս կողմում։
Ցխինվալիի բանտում են մնում նաև Լաշա Խեթերելին, Պետրե Կալաշնիկովը և Գիորգի Մոսիաշվիլին։ Լիախվիի հովտից տեղահանված Լաշա Խեթերելին արդեն ութերորդ անգամ է ձերբակալվել օկուպացիոն ռեժիմի կողմից։ Վերջին անգամ՝ հուլիսի 5-ին նա ձերբակալվել է օկուպացված Դիսև գյուղի մոտ։ Մինչ այդ Խեթերելին անօրինական կալանքի տակ ավելի քան մեկ տարի է անցկացրել Ցխինվալիի բանտում։ Նա հարազատներ ունի օկուպացված տարածքում։ 2008 թվականի պատերազմից հետո նա ապրում է Շաումիանիի տեղահանվածների ավանում։ 2023 թվականի հոկտեմբերի 31-ին ռուս զինվորները Սինագուրի գյուղի շրջակայքից առևանգել են Պերեևի գյուղի բնակիչ Գիորգի Մոսիաշվիլիին։ Պետրե Կալաշնիկովի ձերբակալության մասին մանրամասն տեղեկություններ չեն հրապարակվում։