Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը Վրաստանում շարունակվող բողոքի ակցիաների ֆոնին հերթական հայտարարությունն է տարածել՝ նշելով, որ Եվրամիությունը «չի ցանկանում ազատ թողնել Վրաստանը», և որ նրա ղեկավարությունը նպատակ ունի ամեն գնով նրան վերադարձնել «ժողովրդավարության և եվրաինտեգրման ուղի»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 3 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Ակտիվիստ Նինո Դատաշվիլին ձերբակալվել է դատարանի մանդատուրիի վրա հարձակվելու մեղադրանքով
- 6 Մենք պետք է գործենք հենց այսօր, եթե չենք ուզում երկրորդ Բելառուս Կովկասում․ ԵԽԽՎ փոխնախագահ
Փետրվարի 27-ին հրապարակված հայտարարության համաձայն, աշխարհում շարունակվող «ազգային-պահպանողական շրջադարձի» լույսի ներքո Եվրամիությունը որոշել է այժմ չգործող լիբերալ խոստումներից անցնել քաղաքական ճնշման վրացի քաղաքական գործիչների և հասարակության հետ աշխատելիս:
«ԵՄ պաշտոնյաներին հանձնարարվել է ավելի ակտիվ աշխատել վրացական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Միացյալ ազգային շարժում», «Ախալի», «Հանուն Վրաստանի», «Եվրոպական Վրաստան» և «Գիրչի՝ ավելի շատ ազատություն», միավորման ուղղությամբ: Նրանց կոչ են անում «միասնական բռունցք» կազմել իշխող «Վրացական երազանքի» դեմ։
Միաժամանակ Վրաստանում փորձեր են արվում զարգացնել փողոցային բողոքի ակտիվությունը, ինչը պետք է ծառայի որպես «հասարակ վրացիների շրջանում եվրոպամետ հայացքների կայունության վկայություն»։
Թբիլիսիում ԵՄ պատվիրակությանը հատկացվել են զգալի ռեսուրսներ՝ ցույցերին աջակցելու և համակարգելու համար։
Նախատեսվում է օրական վճարել մինչև 120 եվրո հակակառավարական ցույցերի յուրաքանչյուր մասնակցի համար։ Այն դեպքում, երբ վրացական իշխանությունները փորձեն արգելափակել ԵՄ ալիքները՝ խաթարող գործողությունները ֆինանսավորելու համար, մշակվում է Հայաստանում ԵՄ երկրների դեսպանատներից Թբիլիսի կանխիկ գումարներ բերելու տարբերակ»,- ասվում է հայտարարության մեջ։
Ռուսական հետախուզությունը պնդում է, որ առանձին ուղղություն է հատկացվել «տեղական երիտասարդության ամենադինամիկ մասի մոտ հակապետական տրամադրություններ ձևավորելու»՝ բլոգերների, լրագրողների, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասնագետների, ինչպես նաև ռուս ռելոկանտների շարքից նրանց գործընկերների համար։
«Վրացական և եվրոպական լրատվամիջոցները և Բրյուսելի կողմից վերահսկվող ՀԿ-ները կենտրոնացած են այս ֆոկուս խմբի «ուղեղների լվացման» վրա՝ «միասնական Եվրոպայի հետ համագործակցության օգուտների» և «Վրացական երազանքի» ընտրած ռուսամետ քաղաքականության վեկտորի փակուղու մասին հեքիաթներով։
Եվրոպական միության «Վրացի երիտասարդությունը հանուն Եվրոպայի» ծրագրի շրջանակներում վրացի երիտասարդներին առաջարկվում են մինչև 50 հազար եվրո դրամաշնորհներ «առաջադեմ» նախագծեր իրականացնելու համար։ Ֆինանսական միջոցների բաշխման հիմնական չափանիշը հավատարմությունն է Արևմուտքին»,- ասվում է ռուսական հետախուզության հայտարարության մեջ։
Այն նաև նշում է, որ Վրաստանի քաղաքացիները «արդեն հստակ և վճռական պատասխան են տվել» իրենց երկրի ինքնիշխանության ոտնահարմանը։
Նմանատիպ հայտարարություններ պարբերաբար հրապարակվում են Ռուսաստանի արտաքին հետախուզության կողմից։ Նախորդ տարվա խորհրդարանական ընտրություններից առաջ նրանց թիրախը ԱՄՆ-ն էր, որին Ռուսաստանը մեղադրում էր ընտրություններին միջամտելու փորձի և «Վրացական երազանքի» կառավարությունը փոխելու համար «Գունավոր հեղափոխություն» նախապատրաստելու մեջ։
