Ռուսական օրենքի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները ուշ գիշերին հարձակման են ենթարկվել։ Երիտասարդները տուն վերադառնալիս են եղել, երբ Հերոսների հրապարակի և Թամար թագուհու անվան կամրջի միջև ընկած հատվածում քաղաքացիական համազգեստով և սպորտային կազմվածքով տղամարդիկ ֆիզիկական բռնություն են գործադրել նրանց նկատմամաբ։ Ըստ ականատեսների՝ հարձակմանը մասնակցել է 10-15 մարդ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Բոլորին անխնա հարվածում էին, ձեռքով բռնում ու քարշ էին տալիս ասֆալտի վրայով, հետո բարձրացնում ու նորից շարունակում ծեծել։ Փորձում էին տղամարդուն մեքենայից դուրս քաշել ու ծեծել, չնայած տեսել էին, որ մեքենայում փոքր երեխա էլ է նստած։
Ցավոք, դեպքի վայրում չկար, իսկ կանչից հետո կես ժամ չեկավ պարեկային ոստիկանության բրիգադը, երբ այստեղ էին։ Մեկ անձնակազմ եկավ, խնդրեցինք մնալ, բայց չմնացին, հետ գնացին։ Այն, ինչ չեն կարողանում անել ոստիկանությունն ու հատուկ ստորաբաժանումները, նրանք, հավանաբար, դա արել են կա՛մ մարզիկների, կա՛մ անվտանգության ծառայության աշխատակիցների օգնությամբ»,- ասել է Նանա Բագալիշվիլին։
Ականատեսների նկարահանած տեսանյութերում նկատվել է հարձակվողների երեք ավտոմեքենա՝ Honda մակնիշի, համարը՝ UB800IC, Toyota մակնիշի, համարը՝ JU188DO և Mercedes մակնիշի, համարը՝ HG862HG։
«Սկսվել է նրանից, որ հեծանիվ վարող անձին հատուկ հարվածել են, հետո մեքենայից իջել են ձյուդոիստներն ու ըմբիշները։ Ես ձեռքս մեկնեցի պառկած տղային, այդ ժամանակ նա թիկունքից հարվածեց, ես ընկա ու ոտքով հարվածեցին»,- պատմում է վիրավորներից մեկը։
Հարձակումից հետո դիմում գրելու նպատակով ականատեսներն իրենք են գնացել ոստիկանական բաժանմունք։ «Վրաստանի լուրերը» ՆԳՆ մամուլի գրասենյակից պատասխան է սպասում՝ նախաքննությունը սկսվե՞լ է, թե՞ ոչ։ «Մթավարի արխին» հրապարակել է նաև նրանց ինքնությունը. 34-ամյա Ջոնդո Ուրիադմղոփելին, ով, ըստ առկա տեղեկությունների, աշխատում է մասնավոր բարերից մեկում որպես անվտանգության աշխատակից։ Պարզվել է նաև Գիորգի Ուբիլավայի ինքնությունը։
Մայիսի 2-ին ընդդեմ ռուսական օրենքի ևս մեկ հանրահավաք է տեղի ունեցել։ Խաղաղ ցուցարարները փակել են Հերոսների հրապարակը և մի քանի ժամով դադարեցրել երթևեկությունը։ Ներքին գործերի նախարարության աշխատակիցները բազմիցս փորձել են բացել ճանապարհը և մի քանի հոգու են ձերբակալել։