Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնագիր են ստորագրել երկու երկրների միջև համապարփակ ռազմավարական գործընկերության մասին: Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պուտինն ասել է, որ համաձայնագիրը նախատեսում է փոխօգնության ցուցաբերում համաձայնագրի կողմերից մեկի դեմ ագրեսիայի դեպքում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Վլադիմիր Պուտինը պետական այցով Հյուսիսային Կորեա է ժամանել հունիսի 18-ին։ Փհենյանի օդանավակայանում նրան դիմավորել է անձամբ Կիմ Չեն Ընը։ Այսօր կողմերը բանակցություններ են վարել։
«Այսօրվա բանակցություններում մեծ ուշադրություն է դարձվել անվտանգության խնդիրներին և միջազգային օրակարգին։ Մեր երկրները հետևողականորեն պաշտպանում են ավելի արդար և ժողովրդավարական, բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման գաղափարը։ Այն պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի և մշակութային-քաղաքակրթական բազմազանության վրա։
«Ռուսաստանի Դաշնությունը չի բացառում այսօր ստորագրված փաստաթղթի համաձայն Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության հետ ռազմատեխնիկական համագործակցությունը»,- ասել է Պուտինը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը և Հյուսիսային Կորեան դեմ են «քաղաքական դրդապատճառներով» պատժամիջոցների և սահմանափակումների կիրառմանը։ «Նման ապօրինի գործողությունները միայն խարխլում են համաշխարհային տնտեսական և քաղաքական համակարգը»,- նշել է ՌԴ նախագահը։
Հյուսիսային Կորեայի առաջնորդը Ռուսաստանին անվանել է «ամենաազնիվ բարեկամն ու դաշնակիցը», իսկ Պուտինին՝ «կորեացի ժողովրդի ամենաթանկ բարեկամը»։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ Պուտինի այցը Հյուսիսային Կորեա մարտահրավեր է համաշխարհային անվտանգությանը։
«Պուտինի այցը Հյուսիսային Կորեա հաստատում է Ռուսաստանի և այնպիսի ավտորիտար պետությունների սերտ կապերը, ինչպիսիք են Հյուսիսային Կորեան, Չինաստանը և Իրանը։ Սա ցույց է տալիս, որ մեր անվտանգությունը ոչ թե տարածաշրջանային է, այլ գլոբալ։ Այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում, կարևոր է Ասիայի համար, այն, ինչ տեղի է ունենում Ասիայում, կարևոր է մեզ համար, և դա հստակ երևում է Ուկրաինայում, որտեղ Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը աջակցում և խրախուսում են Ռուսաստանի ռազմական ագրեսիան»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։
Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև այսօր ստորագրված փաստաթուղթը կփոխարինի 1961 թվականին երկու երկրների միջև ստորագրված Բարեկամության և փոխօգնության պայմանագրին և 2000 թվականի բարիդրացիության պայմանագրին։ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը բացատրել է, որ նոր փաստաթղթի անհրաժեշտությունը պայմանավորված է աշխարհում և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակի «խորը էվոլյուցիայի», ինչպես նաև Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև երկկողմ հարաբերություններում «որակական փոփոխություններով»։
Վերջին անգամ Պուտինը Հյուսիսային Կորեա էր այցելել 2000 թվականին, իսկ հետո հանդիպել Կիմ Չեն Ընի հոր՝ Հյուսիսային Կորեայի այն ժամանակվա առաջնորդ Կիմ Ջոնգ Իլի հետ։