«Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի կարծիքով, այն հայտարարությունը, թե Վրաստանը զգալի ներդրում ունի Ռուսաստանի կողմից առևտրատնտեսական շրջափակման հաղթահարման գործում, չի համապատասխանում իրականությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Ինչպես հայտարարել է իշխող կուսակցության նախագահը, Ռուսաստանը առևտրատնտեսական հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի հետ, մինչդեռ Վրաստանի մասնաբաժինը կազմում է 0,3%։
«Հետևաբար, երբ ինչ-որ մեկն ասում է, որ Վրաստանը էական ներդրում ունի այս շրջափակման հաղթահարման գործում, դա ճիշտ չէ։ Մենք պահպանում ենք առևտրատնտեսական հարաբերությունները, պատժամիջոցներ չենք կիրառում Ռուսաստանի Դաշնության դեմ, բայց խոսել այն մասին, որ Ռուսաստանը հաղթահարեց առևտրատնտեսական շրջափակումը Վրաստանի հաշվին, իհարկե սխալ է։
Մենք ապագայում կպահպանենք առևտրատնտեսական հարաբերությունները։ Դա մեր երկրին, մեր բնակչությանը պետք է, և, բնականաբար, այս առումով մեր քաղաքականությունը ոչ մի դեպքում չի վերանայվի»,- լրագրողներին ասել է Կոբախիձեն։
ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի պաշտոնակատար Ռուսլան Դավիդովը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը՝ Վրաստանի հետ սահմանին գտնվող Վերին Լարսի հսկիչ անցակետի միջոցով ճեղքում է եվրոպական տնտեսական շրջափակումը։
«Հիմա Վերին Լարսում ճեղքվում է եվրոպական երկրների կողմից մեր նկատմամբ սահմանված տնտեսական շրջափակումը»,- ասել է Դավիդովը։
Ռուսական կողմի տեղեկություններով՝ այս տարվա հունիսի 15-ից՝ բեռնատարների համար լրացուցիչ հսկիչ գոտիների քանակը հասցվել է մինչև 39-ի, Վերին Լարսի անցակետով ամեն օր անցնելու է միջինը 1200 բեռնատար, մինչդեռ մինչ վերակառուցումն այդ թիվը հազարից պակաս է եղել։ Օրինակ՝ հունիսի 19-ին, ցերեկը և գիշերը երկու ուղղություններով սահմանը հատել է 1322 բեռնատար, ինչը ռեկորդային թիվ է և 15%-ով գերազանցում է միջին օրական տվյալները։
«Սա բացարձակ ռեկորդ է ոչ միայն այս անցակետի, այլ ցանկացած անցակետի համար։ Բացի այդ, այստեղից անցել է 2800 թեթև մեքենա և 11 000 անհատ, այսինքն՝ քաղաքացիներ, զբոսաշրջիկներ։ Երբ այստեղ ամեն ինչ ավարտվի, մենք կկարողանանք կայուն կերպով պահպանել այս թվերը»,- ասել է Ռուսլան Դավիդովը։
Մաքսային ծառայության տվյալներով՝ այսօր Վերին Լարսում վարորդները երկար չեն սպասում, և սահմանը միաժամանակ կարող է հատել 12 բեռնատար։ Յուրաքանչյուր մեկ րոպեում՝ մեկ թեթև մեքենա է հատում սահմանը, իսկ երկու րոպեն մեկ՝ մեկ բեռնատար։ Գերատեսչությունը նշում է, որ Վերին Լարսի անցակետը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ռազմավարական կարևոր տարրերից է։ Դավիդովը կարծում է, որ այս տարի միջանցքով հնարավոր կլինի 15 մլն տոննա բեռ տեղափոխել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Վերին Լարսի թողունակության բարելավման համար։