Շենգենյան վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիները հոկտեմբերի 25-ից այլևս չեն կարողանա մուտք գործել Չեխիա՝ զբոսաշրջային, սպորտային կամ մշակութային նպատակներով: Որոշումը երեկ կայացրել է Չեխիայի կառավարությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 5 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկու խոսքով՝ վիզային լրացուցիչ սահմանափակումների ներդրումը պայմանավորված է Ռուսաստանի կողմից Ուկրաինայում իրավիճակի սրման հետ։
«Մինչ ռուսական հրթիռները Ուկրաինայում հարվածում են մանկական խաղահրապարակներին ու աշխատանքի մեկնողներին, Ռուսաստանի Դաշնության մոտ 200 քաղաքացի ամեն օր միջազգային օդանավակայանով մտնում է Չեխիա։ Այդ իսկ պատճառով մենք պայմանավորվել ենք մերժել մուտքը Ռուսաստանի այն քաղաքացիներին, ովքեր Չեխիա են գալիս Շենգենյան գոտու արտաքին սահմաններից, այսինքն՝ մեր միջազգային օդանավակայանով՝ զբոսաշրջության, սպորտի կամ մշակութային նպատակներով։
Այս կարգը կտարածվի այն ճանապարհորդների վրա, որոնք ունեն վավեր Շենգենյան վիզա՝ տրված ԵՄ անդամ ցանկացած երկրի կողմից»,- ասել է ԱԳ նախարարը։
Մի քանի շաբաթ առաջ Ռուսաստանին սահմանակից ԵՄ անդամ երկրները՝ Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը և Ֆինլանդիան, փակեցին իրենց սահմանները ռուս զբոսաշրջիկների համար։ Բացի այդ, կասեցվել է Եվրամիության և Ռուսաստանի միջև պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագիրը։ Եվրախորհրդի այս որոշման արդյունքում սեպտեմբերի 12-ից ՌԴ քաղաքացիների համար վիզայի վճարը բարձրացավ մինչև 80 եվրո, և վիզա ստանալու համար անհրաժեշտ է լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել։ Բացի այն, որ Ռուսաստանի քաղաքացիների համար Շենգենյան վիզա ստանալու համար ավելի երկար ժամանակ կպահանջվի, կսահմանափակվի նաև բազմակի վիզաների տրամադրումը։ Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից հետո Չեխիան ԵՄ առաջին երկիրն էր, որը հրաժարվեց վիզաների տրամադրումից։ Չեխիայի կառավարությունն այս որոշումը կայացրել է փետրվարի 25-ին և այն դեռ ուժի մեջ է։
Շենգենյան գոտի մտնելուց հետո ԵՄ անդամ չհանդիսացող երկրների քաղաքացիները կարող են ազատ տեղաշարժվել այնտեղ՝ առանց ներքին սահմաններում անձնագրային հսկողություն անցնելու։ Այնուամենայնիվ, ԵՄ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն վերահսկում է մուտքը ԵՄ՝ իր արտաքին սահմաններով:
