Ռուսաստանից զառանցական վարկածներից բացի, ոչինչ չենք լսել․ Ալիևը՝ ինքնաթիռի կործանման մասին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանական ավիաուղիների» մարդատար ինքնաթիռը Ռուսաստանն է խոցել, բայց ոչ միտումնավոր։ Ալիևը մեղադրել է ռուս պաշտոնյաներին կատարվածը կոծկելու փորձի մեջ՝ ասելով, որ նրանք տեղի ունեցածի «զառանցական վարկածներ» են տարածում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտ դեկտեմբերի 25-ին։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են։

«Վերջնական տարբերակը, իհարկե, հայտնի կդառնա սև արկղերի բացումից հետո, բայց նախնական վարկածները նույնպես բավականին ողջամիտ են և հիմնված փաստերի վրա։ Փաստ է, որ ադրբեջանական քաղաքացիական ինքնաթիռը դրսից խոցվել է Ռուսաստանի տարածքում՝ Գրոզնի քաղաքի մոտ, և գործնականում կորցրել է կառավարումը։ Մենք նաև գիտենք, որ մեր ինքնաթիռը անկառավարելի է դարձել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցով: Սա ինքնաթիռին հասցված առաջին վնասն է։ Բացի այդ, գետնից արձակված կրակի հետևանքով ինքնաթիռի պոչի հատվածը նույնպես մեծ վնաս է կրել։ Ֆյուզելյաժը լի էր անցքերով, իսկ վարկածը, չգիտեմ ով էր առաջ քաշել, թռչունների երամի հետ բախման մասին, ամբողջությամբ հանվեց օրակարգից։

«Հնարավոր է, որ խոցման պահին՝ հարվածի ժամանակ, օդաչուն դա ընդունել է որպես ինքնաթիռի հետ թռչունների բախում, քանի որ հավանաբար ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի, որ մեր ինքնաթիռին գետնից կարող են կրակել մեր բարեկամ երկրում», - ասել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահի խոսքով՝ ինքնաթիռի կործանումը պատահաբար է տեղի ունեցել։

«Դրա համար սեփական մեղքն ընդունելը, Ադրբեջանից ներողություն խնդրելը, որը դուք համարում եք բարեկամ երկիր, և այն հանրությանը հասցնելը. սրանք այն միջոցներն ու քայլերն էին, որոնք պետք է ձեռնարկվեին։ Ցավոք, առաջին երեք օրվա ընթացքում մենք Ռուսաստանից ոչինչ չլսեցինք, բացի երկու վարկածից»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նրա հայտարարության համաձայն՝ Ադրբեջանն առաջին իսկ օրվանից կողմ է, որ գործը քննվի միջազգային փորձագետների կողմից և արդեն մերժել է Ռուսաստանի առաջարկը՝ հետաքննությանը ներգրավել Միջպետական ​​ավիացիոն կոմիտեին։

«Մենք կտրականապես հրաժարվել ենք դրանից, և պատճառը պարզ է։ Գաղտնիք չէ, որ այս կառույցը հիմնականում բաղկացած է ռուս պաշտոնյաներից և ղեկավարում են ՌԴ քաղաքացիներ։ Այստեղ հնարավոր է, որ օբյեկտիվության գործոններն ամբողջությամբ ապահովված չլինեին։ Եթե մենք տեսնեինք Ռուսաստանի կողմից արված արդար և համարժեք քայլերը աղետից անմիջապես հետո, ապա, հավանաբար, չէինք առարկի, բայց տեսանք, որ հստակ փորձեր կան կոծկելու այդ հարցը»,- ասել է Ադրբեջանի նախագահը։

Ինչո՞ւ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել մոտակա օդանավակայաններում և ինչո՞ւ է թռչել դեպի Ակտաու, Իլհամ Ալիևի խոսքով՝ այս հարցերին պատասխան կտրվի սև արկղերը բացելուց հետո։

«Տարբեր վարկածներ կան։ Ոմանք կարծում են, որ ինքնաթիռը միտումնավոր է ուղարկվել, քանի որ այն արդեն դուրս է եկել վերահսկողությունից, և մեծ հավանականություն կար, որ այն կընկներ ծովը։ Այս դեպքում խնդիրը թաքցնելու փորձերը հաջողությամբ կպսակվեին, մինչդեռ այսպես կոչված թռչունների տարբերակը կներկայացվեր որպես հիմնական։

Օդաչուներն ցուցաբերել են և՛ պրոֆեսիոնալիզմ, և՛ հերոսություն։ Իհարկե, օդաչուները փորձառու էին և գիտեին, որ չեն կարող ողջ մնալ այս վթարային վայրէջքից, բայց նրանք մեծ հերոսություն դրսևորեցին՝ փրկելով ուղևորներին, և դրա արդյունքում նրանք ողջ մնացին ավիավթարից։ Սրա հետևանքով ֆյուզելյաժի մի մասը չի այրվել, և հենց դրա շնորհիվ է, որ այսօր միանգամայն կարող ենք ասել, որ ինքնաթիռը խոցվել է Ռուսաստանի կողմից։ Սա փաստ է, և ոչ ոք չի կարող դա հերքել։ Կրկին չենք ասում, որ դա արվել է միտումնավոր, բայց դա արվել է»,- ասել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանը ռուսական կողմից պահանջում է ներողություն, մեղավորության ճանաչում, մեղավորներին պատժել և փոխհատուցում վճարել Ադրբեջանի պետությանը, վիրավորված ուղևորներին և անձնակազմի անդամներին։ Ալիևի խոսքով՝ այս պայմաններից միայն առաջինն է կատարվել։

Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ներողություն է խնդրել Իհամ Ալիևից Ռուսաստանի օդային տարածքում տեղի ունեցած «ողբերգական միջադեպի» համար։ Պուտինը նշել է, որ «միջադեպի» ժամանակ Գրոզնին հարձակման է ենթարկվել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից, և որ գործում է Ռուսաստանի ՀՕՊ համակարգը, սակայն չի խոստովանել, որ օդանավը խոցել է հակաօդային պաշտպանությունը։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։