Օկուպացված Աբխազիայում՝ Սոխումիի մուտքի մոտ, նոյեմբերի 11-ի երեկոյան ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ են ձերբակալվել։ Առկա տեղեկությունների համաձայն՝ ձերբակալվել և այսպես կոչված Պետական անվտանգության ծառայություն է տեղափոխվել առնվազն 5 մարդ՝ Օմար Սմիրին, Գարի Կոկայան, Ալմասխան Արձինբան, Ռամազ Ջոպուան և Ասլան Գվարամիան։ Մի քանի վայրերում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել՝ նրանց ազատ արձակելու պահանջով, արգելափակվել է Գումիստի կամուրջը։ Բողոքի ֆոնին Աբխազիայի այսպես կոչված նախագահի աշխատակազմի մերձակայքում ռազմական տեխնիկա է հայտնվել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Ըստ տեղական մի քանի Telegram ալիքների՝ ձերբակալվածները բողոքում էին Ռուսաստանի կառավարության հետ ներդրումային համաձայնագրի վավերացման դեմ, իսկ այսպես կոչված իշխանական ալիքները հաղորդում են, որ ընդդիմադիրները հեղաշրջման փորձ էին նախապատրաստում, մասնավորապես, նոյեմբերի 8-ին, երբ քննարկվում էր փաստաթղթի վավերացման հարցը, «սադրիչները բախում էին նախապատրաստում իրավապահների հետ և փորձում ներխուժել խորհրդարանի շենք»։
Ընդդիմադիրների ձերբակալության մասին այսպես կոչված Պետական անվտանգության ծառայությունը դեռ տեղեկություն չի հրապարակել։
«Այսօր ձերբակալվել են մեր ընկերները։ Ինչի՞ հիման վրա են կալանավորվում քաղաքական գործիչները։ Ձերբակալությունները կատարվել են այնպես, կարծես նրանք առանձնապես վտանգավոր հանցագործներ են։ Եթե կանչեին Պետական անվտանգության ծառայություն, իրենք կգային։ Սա ցույց է տալիս, որ, գիտակցելով լեգիտիմության իսպառ բացակայությունը, Ասլան Բժանիան որոշել է ինչ-որ մեկին վախեցնել նման իբր ահաբեկիչ մեթոդներով, սակայն Աբխազիայում դա միշտ հակառակ էֆեկտն է ունեցել»,- ասել է այսպես կոչված ընդդիմության առաջնորդներից Ադգուր Արձինբան։ Նրա խոսքով՝ ձերբակալվածների թվում կան երկու նախկին «պատգամավորներ»։
Նոյեմբերի 8-ին Աբխազիայում ռուս իրավաբանական անձանց կողմից ներդրումային նախագծերի իրականացման մասին համաձայնագիրը քննարկվել է դե ֆակտո խորհրդարանի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ընդլայնված նիստում, որի արդյունքում որոշվել է, որ հարցը քննարկման համար կներկայացվի խորհրդարանին։
Համաձայնագրի ընդդիմախոսները նշում են, որ ռուս ներդրողների համար արտոնյալ հարկային ռեժիմը, որը նախատեսում է փաստաթուղթը, կոչնչացնի տեղի ձեռներեցներին։ Դե ֆակտո խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Կան Կվարչիան ասել է, որ համաձայնագիրը ռուս ներդրողներին Աբխազիայում բնակարաններ կառուցելու հնարավորություն կտա։ Նրա խոսքով, գործադիր իշխանությունն այս հարցում հաշվի չի առել խորհրդարանի մեծամասնության կարծիքը։